«Սաութհեմփթոն» — «Արսենալ». Դենիս Կազանսկու կանխատեսումը

16:00, 10 դկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 16-րդ տուրի «Սաութհեմփթոն» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ առաջին խաղակեսը ոչ-ոքի կավարտվի: 

«Սրբերը» վերջերս դրսում խաղացին «Բորնմութի» հետ ու դա բավական լավ արեցին: Ճիշտ է՝ կարծում եմ, որ Մաուրիսիո Պելեգրին այդքան էլ գոհ չէ արդյունքից՝ նրա թիմը կարող էր ավելին ստանալ: Սակայն ստիպված էր բավարարվել ոչ-ոքի արդյունքով: «Սաութհեմփթոնն» ամուր թիմ է, բայց բավական քիչ գոլ խփող:

Ինչ վերաբերում է «Արսենալին», ապա այդ թիմի մոտ ամեն ինչ կարգին է: Այո՛, իհարկե իր հետքը թողեց «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը: Այնտեղ ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Դավիդ դե Խեան: Հետո «Արսենալը» Եվրոպա լիգայում հանդիպում անցկացրեց ԲԱՏԷ-ի հետ: «Զինագործները» շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցին, ջախջախեցին իրենց մրցակցին:

Ինձ թվում է, որ «Սաութհեմփթոնը» կկարողանա բավական լուրջ պաշտպանություն կառուցել: Պետք է նկատել, որ «սրբերը» տնային 7 խաղերից 4-ի առաջին խաղակեսերում ոչ-ոքի է խաղացեԼ: Իսկ «Արսենալը» դրսային խաղերից միայն մեկում է ընդմիջումից առաջ առաջ անցել հաշվի մեջ: Այդ պատճառով կարծում եմ, որ արժե ուշադրություն դարձնել «1-ին խաղակես՝ ոչ-ոքի» խաղադրույքին: «Արսենալը» կարող է սեղմել խաղավարտին, ինչպես դա տեսել ենք վերջերս ԱՊԼ-ում: Կարծում եմ, որ երկրորդ խաղակեսում շատ համառ խաղ կլինի, իսկ ընդհանրապես սակավագոլ հանդիպում է սպասվում:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 16-րդ տուր
16:00/10 դկտ
«Սաութհեմփթոն» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ