«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 22 օգս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի առաջնության 2-ին տուրի հանդիպման վերաբերյալ։

Քչերն էին, գուցե, սպասում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանը կսկսի նման փայլուն հաղթանակով։ Ահարկու Մարսելո Բյելսան ու իր «Լիդսը» ենթարկվեցին կատարյալ ֆիասկոյի՝ զիջելով 1:5 հաշվով։ Պոգբայի ու Բրունու Ֆերնանդեշի ֆանտաստիկ ցուցանիշների մասին գրվել է բազմաթիվ անգամ։ Մինչդեռ «Սաութհեմփթոնի» համար մրցաշրջանի առաջին հանդիպումը դասավորվեց խիստ անհաջող՝ պարտություն «Գուդիսոնում» «Էվերտոնից»՝ 1:3։

Առաջիկա խաղում մանչեսթերցիների երկրպագուները  կունենան ուրախանալու ևս մեկ առիթ։ Գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը ասուլիսի ժամանակ ակնարկեց, որ Ռաֆայել Վարանը կարող է դուրս գալ դաշտ։ Ընդ որում՝ մեկնարկային կազմում։ Անգլիական պարբերականների կարծիքով Վարանը կփոխարինի Վիկտոր Լինդելոֆին։ Դենիել Ջեյմսն էլ իր տեղն այդ խաղում (գուցե նաև ամբողջ մրցաշրջանում) զիջի մեկ այլ աստղային նորեկի՝ Ջեյդոն Սանչոյին։

«Սաութհեմփթոնը», եթե լինենք անկեղծ, պետք է այս մրցաշրջանը սկսեր Չեմպիոնշիփում։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը «սերբերը» կատաստրոֆիկ վատ անցկացրին ու փրկվեցին բացառապես առաջին շրջանում գրանցած ուժեղ արդյունքի շնորհիվ։ Այս մրցաշրջանում «Սաութհեմփթոնը», ամենայն հավանականությամբ, տալու է միայն գոյության կռիվ, քանի որ ամռանը թիմը զրկվել է նախորդ մրցաշրջանի գլխավոր աստղերից՝ Դենի Ինգսից ու Յանիկ Վեստեգորից։ Միակ լուսավոր կետը պետք է լինի Ադամ Արմստրոնգը։ Թիմի նորեկը «Էվերտոնի» հետ պարտված խաղում դուրս եկավ փոխարինման ու դարձավ գոլի հեղինակ։

Չեմ պատկերացնում՝ ինչը կարող է խանգարել «Մանչեսթեր Յունայթեդին» տանել հաղթանակ։ Անկեղծ, չեմ գտնում որևէ հենման կետ։ Ենթադրում եմ՝ Սուլշերի թիմը կհաղթի քիչ թե շատ գոլառատ խաղերում։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր Լիգա
17:00/22 օգս
«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ