«Սասուոլո» — «Յուվենտուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 15 հլս 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իտալիայի առաջնության 33-րդ տուրի «Սասուոլո» — «Յուվենտուս» հանդիպման վերաբերյալ։

Ֆուտբոլի Իտալրայի առաջնությունը վերջին տարիներին ուրախացնում է իր եզրափակիչ հատվածով։ Գրեթե ամեն տարի ոսկե մեդալների համար պայքարը սրվում է մինչև վերջին տուրը։ Սակայն հաղթողը միշտ մեկն է լինում։ Այս տարի էլ այդ «մեկը» շատ մոտ է հաղթանակին, սակայն նրա պկանները կարող է խախտել համեստ թվացող «Սասուոլոն»։

Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը վերջին տուրերում զգալիորեն հեռու է իր լավագույն ֆուտբոլից։ Կիսամեռ «Միլանի» հետ խաղում «Ծեր Սինյորան» պարտություն կրեց, իսկ «Ատալանտայի» հետ խաղում մի կերպ խուսափեց պարտությունից։ Թիմն 8 րոպե 11 վայրկյան պարզապես նայում էր, թե ինչպես է մրցակիցը գնդակ տնօրինում։ Գուցե նման խաղով Իտալիայի առաջնությունում հաղթել հնարավոր է, սակայն Չեմպիոնների լիգայում անգամ կես տարի չխաղացած «Լիոնը» կարող է պայքարից դուրս թողնել թուրինցիներին։

Այնպես չէ, որ «Սասուոլոն» «Ատալանտայից» ավելի հեշտ մրցակիցը։ Սեփական հարկի տակ, մանավանդ, Ռոբերտո դե Ձերբիի տխաները առավել վստահ են գործում, իսկ «Լացիոյի» նկատմամբ վերջում տուրում կատած հաղթանակը «կանաչներին» լրացուցիչ ոգևորություն կհաղորդի։ «Սասուոլոն» առհասարակ վերջին 4 խաղում 4 հաղթանակ է տարել ու «թռել է» 8-րդ տեղ։ Եթե այսպես շարունակվի, Եվրոպա լիգայի ուղեգիրն էլ հասանե;ի հեռավորության վրա կլինի։

«Յուվեի» կազմում կբացակայի միայն Խուան Կուադրադոն։ Կոլումբացի վինգերը որակազրկված է։ Սակայն Սարին խնդիր չունի։ Նրա փոխարեն հանգիստ կարող է խաղադաշտ դուրս գալ Ալեքս Սանդրոն։ Ենթադրում եմ, որ խաղն արդյունավետ է լինելոը։ Թեպետ «Յուվեն» վատ մարզավիճակում է, իսկ մրցակիցը՝ հակառակ՝ լավ, այնուամենայնիվ, վստահ եմ, որ թուրինցիները կհաղթեն։

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:45/15 հլս
Сассуоло - Ювентус
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ