«Սասուոլո» – «Յուվենտուս»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 25 ապր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Սասուոլո» — «Յուվենտուս» Իտալիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության վերջին հանդիպումների արդյունքները զարմանք են առաջացնում։ Սովորաբար, թույլ մրցակիցներին մեկ ոտքով հաղթող «Նապոլին» արտագնա խաղում զիջում է 2։3 հաշվով, ահույս խորտակվող «Սալերնիտանան» 3 անընդմեջ հաղթանակ է տոնում ու այդպես շարունակ։ Նման տարօրինակ դեպքերի շարքում տեղ են գտել նաև «Սասուոլոյի» ելույթները. «Ներովերդիները» մի մրցաշրջանի ընթացքում կարող են հաղթել չեմպիոնության հավակնորդ բոլոր թիմերին, սակայն պարտվել «Էմպոլիներին» ու «Վերոնաներին»։ «Յուվեն» նույնպես «Սասուոլոյի» «մշտական հաճախորդներից» է։

Առաջնության առաջին շրջանում «Սասուոլոն» տնային խաղում ծնկի բերեց «Յուվենտուսին» 2։1 հաշվով։ Սակայն այդ հանդիպումց հետո շատ ժամանակ է անցել։ Ճգնաժամ ապրող Ալեգրին ստիճանաբար ուշքի եկավ ու առաջնության միջնամասը հիանալի անցկացրեց՝ մխրճվելով չեմպիոնլիգյան քառյակ։ Առաջնության ավարտին մնացել է 5 տուր, սակայն քառյակի հարցը դեռ լուծված չէ։ Եթե «Յուվեն» ցանկանում է մնալ այդ տեղում, սեփական հարկի տակ պարտավոր է հաղթել «Սասուոլոյին»։

Ալեգրիի տղաները բարձր տրամադրությամբ են մոտենում առաջիկա խաղին. «Ծեր սինյորան» օրերս հաղթեց «Ֆիորենտինային» ու դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ։ Թիմի լազարեթը շարունակում է մնալ լցված կարևոր ֆուտբոլիստներով։ Դեռևս անհասանելի են Ֆեդերիկո Կյեզան, Ուեսթոն ՄակՔենին ու Մանուել Լոկատելին։ «Սասուոլոյի» կազմում կորուստներ չկան։ «Ռոման» պարտվել է, «Նապոլին» պարտվել է,«Ֆիորենտինան»՝ նույնպես։ «Յուվեի» համար իդեալական շանս է 4-րդ տեղում ամրապնդվելու համար։ Այնպես որ, հավատում եմ «Յուվենտուսը» 3 միավորի հետևից է գնալու «Մապեի» ստադիոն։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
22:45/25 ապր
«Սասուոլո» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ