«Սասուոլո» — «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 26 հկտ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա Սերիայի 10-րդ տուրի «Սասուոլո» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ։ Նա կարծում է, որ հյուրերը կհաղթեն:

Չհասցրեցին եվրոպական ակումբային առաջատար առաջնությունները շունչ քաշել հանգստյան օրերի թոհուբոհից, վրա հասավ հերթական միդ-ուիքը: Սևեռում եմ ուշադրությունս ապենինյան թերակղզու վրա, որտեղ կկայանա իմ կարծիքով, տուրի ամենահետաքրքիր ու անկանխատեսելի հանդիպումը՝ «Սասուոլո» — «Ռոմա»: Ըմբոստ ներովերդիները կփորձեն հերթական անգամ լուրջ պայքար առաջարկել իրենցից կարգով զգալիորեն բարձր համարվող մրցակցին, մանավանդ, որ հանդիպումը կայանալու է հենց «Ռեջո-նել-Էմիլիայում»:

Իտալիայի նախորդ երկու առաջնություններում մեծ աղմուկ հանած «Սասուոլոն» հասավ մինչև Եվրոպա Լիգա: Ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում: Թեպետ թիմերի կարգերը տարբեր են, բայց նրանք երկուսն էլ ներկայացնում են Իտալիան հին մայրցամաքի մրցաշարում: Առաջիկա խաղում Դի Ֆրանչեսկոն չի կարողանա հույսը դնել առաջատար Դոմենիկո Բերարդիի վրա: Վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնի նաև Միսսիրոլին: Սակայն թիմի ամենամեծ կորուստը ավագ Ֆրանչեսկո Մանյանելլիի բացակայությունն է: Նա շարքից դուրս է եկել մոտ 1 ամսով: Այս հանգամանքը գուցե ամենակարևոր դերը խաղա այս հանդիպմանը: Առանց նրա թիմի միջին գիծը նման է ձմռանը փողոցում կանգնած մերկ մարդու, որին մրցակիցը պատրաստ կլինի տաքացնել…գոլերով:

«Գայլերի» կադրային խնդիրներն անհամեմատ քիչ են: Լազարեթում միայն Դիեգո Պերոտտին է: Արգենտինացի ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել վնասվածքից ու անգամ չի հայտավորվել առաջիկա խաղին: Փոխարենը լավ մարզավիճակ են հավաքել առաջատարները: Էլ Շարաավին աչքի է ընկել արդեն 2 խաղում անընդմեջ: Վերջին անգամ նման բան աշխարհը տեսել էր անհիշելի ժամանակներում: Կևին Ստրոտմանի մասնակցությունը խաղին հարցականի տակ է:

Թեպետ դաշտի տերերը համառ են ու պայքարում են մինչև վերջ, այնուամենայնիվ, «Ռոման» այսօր ավելի լավ ու գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում և վերելքի ճամփա է բռնել: Հավատում եմ, որ կլինի գոլառատ ու հետաքրքիր խաղ:

«Ռոմայի» հաղթանակ և ՏՔ 4,5 գոլ – 2,17 գործակից

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 10-րդ տուր
22:45/26 հկտ
«Սասուոլո» — «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ