«Սասուոլո» — «Ռոմա»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:30/18 մյս
Խաղում է

Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրի «Սասուոլո» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում Հռոմից ժամանած հյուրերը ամեն բան անելու են հաղթանակի հասնելու համար։

Այս պահերին «գայլերի» հանդերձարանում շիկացած մթնոլորտ է։ Երկրպագուների շրջանում՝ նույնպես։ Բոլորին զայրացրել է Դանիելե դե Ռոսիի հետ պայմանագիրը չերկարաձգելու՝ Ջեյմս Պալոտայի որոշումը։ Այն էլ հիմա՝ ամենակարևոր պահին, երբ թիմը պայքար է մղում լավագույն քառյակ մտնելու համար։ Բայց սրա մասին չէ, որ պիտի խոսենք․․․

«Սասուոլոն» այս պահին լավ մարզավիճակում է։ Ստաբիլ գոլեր է խփում, ընդ որում՝ շատ։ Միավորներ նույնպես վաստակում է, պայքարում է լավագույն տասնյակում տեղ ունենալու համար, սակայն դա մոտիվացիա չէ։ Մոտիվացիա ունեն «Ռոմայի» տղաները, որոնք կյանքի գնով պիտի հաղթեն ու պահպանեն շանսերը քառյակ մտնելու համար։ Սակայն դրան կարող է խանգարել Մանոլասի վնասվածքը․ հույն ֆուտբոլիստը բաց կթողնի հանդիպումը։ Փոխարենը հաղթանակի գլխավոր գրավականը պետք է լինի Ստեֆան Էլ Շարավիի գերազանց մարզավիճակն ու դարպասապահ Անտոնիո Միրանտեն։ Փորձառու քիպերը գրեթե միայնակ նվաճեց «Յուվեի» դեմ հաղթանակը։ Նույնը կարելի է անել նաև հիմա։

Կարծում եմ՝ «Ռոման» կհաղթի․ իսկ գոլերը կլինեն տոտալ (4,5)-ից քիչ։

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա 2018-19․ 37-րդ տուր
22:30/18 մյս
«Սասուոլո» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0