«Սասուոլո» – «Նապոլի»: Ռոբերտ Գասպարյանի կանպատեսումը

21:00, 28 փտր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Սասուոլո» – «Նապոլի» Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրից հետաձգված հանդիպման վերաբերյալ։

«Սասուոլոն», որը թե՛ նախորդ մրցաշրջանի վերջնամասում, թե՛ այս մրցաշրջանի սկզբում կարողանում էր հաղթել թոփ մրցակիցների, հիմա պայքարում է Ա սերիայում տեղը պահպանելու համար։ Նախորդ տուրում «Էմպոլիից» կրած պարտությունից հետո թիմի գլխավոր մարզիչ Ալեսիո Դիոնիզին հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ «Սասուոլոն» հաղթանակ չի տարել վերջին 13 խաղերում։

«Նապոլին» էլ չի հաղթել վերջին 4 խաղերում, իսկ դրանցից 3-ն ավարտել է 1։1 հաշվով։ Այստեղ ևս մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի այս որոշումը։ «Նապոլիի» գլխավոր մարզիչ է նշանակվել Սլովակիայի հավաքականը գլխավորող Ֆրանչեսկո Կալցոնան։ Պարզ է, նա աշխատել է թե՛ Սարիի, թե՛ Սպալետիի հետ, սակայն մրցաշրջանի այս հատվածում, կարծում եմ, որ «Նապոլին» ավելի փորձառու մասնագետի կարիք ուներ։ Ինչևէ, սա շանս է Կալցոնայի համար։ Եվ ոչ-ոքիներից հետո լավ հնարավորություն է հաղթանակ տանելու համար, քանի որ «Սասուոլոն» իսկապես շատ վատ վիճակում է։

Մյուս կողմից էլ, «Սասուոլոն» կարող է մարզչական փոփոխությունից հետո անկանխատեսելի լիներ։ Ենթադրում եմ, որ գոլառատ հանդիպում կտեսնենք։ 2 թիմերն էլ սիրում են հարձակողական ֆուտբոլ ցուցադրել։ Կվարացխելիան և Օսիմհենը կարող են այսպիսի մրցակցի հետ խաղում 2-3 գոլ կազմակերպել։

Իմ կանխատեսումն է խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․76 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
21:00/28 փտր
«Սասուոլո» – «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ