«Սասուոլո» – «Ինտեր»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 04 մյս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Սասուոլո» – «Ինտեր» Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ինտերն» Իտալիայի նորընծա չեմպիոնն է։ Թիմը մեծ շուքով տոնեց չեմպիոնությունը։ Գուցե ֆուտբոլիստներն արդեն մտքերով արձակուրդում են։ Թերևս միակ մոտիվացիան Լաուտարո Մարտինեսի՝ լավագույն ռմբարկու դառնալը կարող է լինել, արգենտինացին 23 գոլով գլխավորում է Ա սերիայի ռմբարկուների ցուցակը։ 2-րդ տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը, որը 16 գոլ է խփել։

«Սասուոլոն» պայքարում է Ա սերիայում տեղը պահպանելու համար։ Երբեմնի վառ ու փայլուն խաղ ցուցադրող թիմը կարող է դուրս մնալ իտալական ֆուտբոլի էլիտայից։ Թիմը 26 միավորով 19-րդ տեղում է, 3 միավորով զիջում է «Ուդինեզեին», 5 միավորով՝ «Էմպոլիին»։ Շանսեր դեռ կան, իսկ դա նշանակում է, որ «Սասուոլոն» կպայքարի մինչև վերջ։

Կարծում եմ, որ կարելի է այս խաղի համար ռիսկային տարբերակ ընտրել։ Տանտերերին հաղթանակ է հարկավոր։ Դրա համար պետք է նվազագույնը մեկ գոլ խփել։ Եթե հաշվի առնենք, որ «Ինտերը» կարող է լիցքաթափված լինել, կարծում եմ, որ «Սասուոլոն» լավ շանսեր ունի այս խաղում դրական արդյունք գրանցելու համար։

Ընտրում եմ «Սասուոլոյի» գոլերի տոտալը 1-ից շատ խաղադրույքը՝ 2․05 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
Ա սերիա
22:45/4 մյս
«Սասուոլո» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ