«Սանթոս» – «Ֆլամենգո»։ Կանխատեսում և խաղադրույք
«Սանթոսը» 19 միավորով 7-րդ տեղն է զբաղեցնում Բրազիլիայի առաջնությունում։ Արգենտինացի մարզիչ Ֆաբիան Բուստոսի գլխավորությամբ թիմը մայիսի 19-ից հետո ընդամենը 1 հաղթանակ է տարել (8 ոչ-ոքի և 2 պարտություն)։
«Սանթոսում», ինչպես միշտ, շատ են տաղանդավոր և երիտասարդ ֆուտբոլիստները։ Այս մրցաշրջանում կարելի է առանձնացնել 17-ամյա վինգեր Անջելո Գաբրիելին, 18-ամյա կենտրոնական պաշտպան Կայկիին և 19-ամյա հարձակվող Մարկոս Լեոնարդոյին։ Վերջինս արդեն 6 գոլի հեղինակ է դարձել ընթացիկ մրցաշրջանում։ Մեծ է հավանականությունը, որ շուտով նրանցից մեկը կհայտնվի Եվրոպայում։
«Ֆլամենգոն», ընդհակառակը, հույսեր է կապում փորձառու և անվանի ֆուտբոլիստների հետ։ Նրանցից են պաշտպան Դավիդ Լուիսն ու կենտրոնական կիսապաշտպան Դիեգոն։ «Ֆլամենգոն» սովոր է պայքարել մրցանակային տեղերի համար, բայց ձախողել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային հատվածը։ Թիմը հիմա մեկ միավորով զիջում է «Սանթոսին»։ Հունիսի սկզբին թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դորիավալ Ջունիորը։
«Ֆլամենգոն» ընթացիկ մրցաշրջանի արտագնա խաղերում ընդամենը 1 հաղթանակ է տարել, իսկ «Սանթոսը» հունիսին անպարտելի է ներքին առաջնությունում։
Ընտրում եմ «Սանթոսի» ֆորա (0) խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․06 գործակիցը։
«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: