«Սանտա Կոլոմա» — «Ալաշկերտ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 28 հնս 2016
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել հունիսի 28-ին Անդորրայում կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Սանտա Կոլոմա» — «Ալաշկերտ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Խաշմանյանի թիմը նվազագույնը 2 գնդակի առավելությամբ կհաղթի:

«Ալաշկերտը» Անդորրա ժամանեց բավական բարձր տրամադրությամբ ու մարտական ոգով: Եղանակային գերազանց պայմաններն անձնակազմին թույլ տվեցին արագ վերականգնել ուժերն ու անցկացնել առաջին մարզումը: Ողջ թիմը մասնակցեց մարզմանը: Ֆուտբոլիստները կազմ պատրաստ են:

«Սանտա Կոլոման» արդեն մեկ անգամ կարողացել է պայքարից դուրս թողնել Հայաստանի չեմպիոնին: Նախախաղային ասուլիսի ժամանակ բոլորի շուրթերին այս եզրույթն էր: Աբրահամ Խաշմանյանն ամեն ինչ իր տեղը դրեց, ասելով, որ իրենք «Բանանցը» չեն, այլ «Ալաշկերտը»: Խաշմանյանը հավելեց, որ անդորրական թիմի պատմության անենալուսավոր կետն այս տարի չի մեծանա:

Մեր թիմի շանսերը գնահատում եմ խիստ բարձր: Իրոք, 2 տարի առաջվա «Բանանցն» ու այսօրվա «Ալաշկերտը» լրիվ տարբեր թիմեր են: Խաշմանյանի թիմի գլխավոր զենքը համագործակցությունն է: Ֆուտբոլիստները միմյանց հրաշալի գիտեն, և թիմային խաղը թույլ կտա հասնել հաղթանակի:

Կարծում եմ, որ «Ալաշկերտը» կհաղթի նվազագույնը 2 գնդակի տարբերությամբ:

Ռոբերտ Գասպարյան՝ Անդորրայից, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Պարտված
ՉԼ, որակավորման առաջին փուլ
22:00/28 հնս
«Սանտա Կոլոմա» - «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ