«Սանտա Կոլոմա» — «Ալաշկերտ». Մենուա Մեհրաբյանի կանխատեսումը

22:00, 28 հնս 2016
Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Սանտա Կոլոմա» — «Ալաշկերտ» առաջին հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ հայկական ակումբը վստահ հաղթանակ կտանի Անդորրայի չեմպիոնի նկատմամբ: 

Եվրագավաթներում մեր թիմերից ամենամեծ ակնկալիքը հենց «Ալաշկերտից» ունեմ։ Ունենալով հրաշալի կազմ, լավ համալրումներ եւ, իհարկե, բարձրակարգ մարզիչ՝ «Ալաշկերտը» պարտավոր է ոչ միայն հաղթահարել «Սանտա Կոլոմայի» արգելքը, այլ նաեւ բավական առաջ գնալ Չեմպիոնների լիգայում։ Ճիշտ է, «Սանկա Կոլոման» ժամանակին մեծ անակնկալ մատուցեց` հաղթահարելով «Բանանցի» արգելքը, սակայն վստահ եմ, որ «Ալաշկերտը» չի կրկնի մեր մյուս ակումբի արդյունքը։ Սպասում եմ հետաքրքիր խաղ, որը կանցնի մեր թիմի հսկայական առավելությամբ։

Կանխատեսումս` «Ալաշկերտը» կհաղթի առնվազն 2 գնդակի առավելությամբ։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ
22:00/28 հնս
«Սանտա Կոլոմա» - «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ