«Սանդերլենդ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

16:30, 09 ապր 2017
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 32-րդ տուրի «Սանդերլենդ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Ըստ նրա՝ խաղում նվազագույնը երկու գոլ կլինի: 

«Սանդերլենդը» մրցաշրջանի մեկնարկից առաջ լուրջ խնդիր է դրել իր առջև պայքարելու եվրոպական գոտում հայտնվելու համար, սակայն ըստ երևույթին դա այս թիմին չի հաջողվի, որովհետև մրցաշրջանի ավարտին արդեն մի քանի տուր է մնացել և «Սանդերլենդն» ընդամենը 20 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը ու միայն կարող է պայքարել հաջորդ մրցաշրջանում իր տեղը պահպանելու համար: Առաջիկա տուրում նման մրցակցի դեմ դա իրագործելը շատ դժվար է, անկախ նրանից, թե «Սանդերլենդում» ով կա, ու կորուստներ ունի թե չէ, այնուամենայնիվ, «Յունայթեդի» դեմ պայքարելը բավական դժվար կլինի:

Ինչ վերաբերվում է Ժոզե Մոուրինյոյին, ապա թիմն այսպիսի երկընտրնաքի առջև է կանգնած՝ Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ թիմում կմնա միայն այն պարագայում, եթե այն չեմպիոն դառնա: Բոլորն արդեն վաղաժամ չեմպիոն են կնքում «Չելսիին», բայց պայքարն ինձ թվում է դեռ առջևում է, կան հետաքրքիր հանդիպումներ, այդ թվում և «Յունայթեդի» և «Չելսիի» միջև, ու այսօրվա խաղում «կարմիր սատանաները» կունենան լուրջ առավելություն, որովհետև բոլոր առաջատարները կազմ ու պատրաստ են: Լավ լուրեր կա լազարեթից. Խուան Մատայի վնասվածքն այդքան էլ լուրջ չէ, որքան սպասվում էր, և նա շուտ կհասցնի ապաքինվել և գուցե դեռ մասնակցի մրցաշրջանի մի քանի հանդիպումներինլ: Այսօր կանխատեսումս բավական պարզ է լինելու, որովհետև «Ման Յունայթեդի» հաղթանակը գրեթե կասկած չի հարուցում: 1,85 գործակցով ««Մանչեսթեր Յունայթեդի» անհատական գոլերը տոտալ 2-ից շատ»:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 32-րդ տուր
16:30/9 ապր
«Սանդերլենդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ