«Սանդերլենդ» — «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 05 մրտ 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Սանդերլենդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ ոչ այդքան արդյունավետ խաղում հյուրերը հաղթանակ կտանեն: 

«Սև կատուների» ու «քաղաքաբնակների» գործերն այս տարի ընթանում են փոփոխական հաջողություններով։ «Սիթին» տարվա սկզբում ակտիվ էր, գոլեր էր խփում, ու բավական շատ, բայց հետո կորավ ամեն ինչ մի պահ։ Թիմը սկսեց խաղալ բնազդաբար, եթե կարելի է այսպես ասել։ Հիմա ձմեռային աժեոտաժից հետո պետք է հասկանալ, թե ի՞նչ է ուզում Պեպ Գվարդիոլան իր թիմից։ «Սանդերլենդի» մոտ ամեն ինչ ավելի վատ է։ Ուղղակի վատ։ Թիմը եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

«Քաղաքաբնակները» հիմա բավական լավ ընթացք են հավաքել։ Հրաշալի են համագործակցում բոլորը՝ պաշտպաններից մինչև հարձակվողները։ Իսկական գլխացավանք է միայն դարպասապահի հարցը։ Ե՜րբ խաղում է Կլաուդիո Բրավոն՝ սպասիր վտանգի ու գոլի։ Հակառակ պատկերը Վիլլի Կաբալյերոյի պարագայում է։ Արգենտինացի վետերանը մեկը մեկի հետևից վստահ հանդիպումներ է անցկացնում իր թիմի կազմում ու կարծես ամեն անգամ մեսիջ ուղարկում, որ Կլաուդիո Բրավոյի օրերը Մանչեսթերում հաշվված են։ Բայց արի ու ղեկավարությանը բացատրի, որ աստղաբաշխական գումարների դիմաց թիմ եկած դարպասապահը անպիտան է։ Բրիտանական պարբերականների կարծիքով՝ այսօր թիմի դարպասը կպաշտպանի հենց Կաբալեյրոն։ Մանչեսթերի կազմում այս խաղին կբացակայեն Իլկայ Գյունդողանն ու Գաբրիել Ժեզուշը։ Երկուսն էլ, ամենայն հավանականությամբ, այս տարի այլևս խաղադաշտ դուրս չեն գա։

«Սև կատուները» հիմա միանշանակ կարդում են վիճակագրությունն ու վստահում իրենց մարզչին։ Դևիդ Մոյեսն անձնական շատ լավ վիճակագրություն ունի «Սիթիի» դեմ խաղերում՝ 7 հաղթանակ 3 ոչ ոքի և միայն 2 պարտություն։ Սակայն դժվար է ենթադրել, որ այսօր այդ դրական վիճակագրությունը կպահպանվի։ Տխուր լուրերից առաջինը․ «Սանդերլենդը» հեռավոր դեկտեմբերի 17-ից հաղթել է միայն 1 խաղում՝ այս տարվա փետրվարին հյուրընկալվելիս հաղթելով «Քրիստալ Փելասին»։ Արդյունավետության հետ ևս կան խնդիրներ՝ 2017-ին «Սանդերլենդը» խփել է 7 գնդակ, ընդ որում դրանցից 4-ը՝ «Քրիստալ Փելասի» հետ հիշյալ խաղում։ Թիմի լազարեթում կա մոտ 10 ֆուտոլիստ, որոնցից հիշատկման են արժանի թերևս Պատրիկ Մքնեյրն ու Վիկտոր Անիչեբեն։ Բայց փոխարենը Դեֆոն, Բորինին ու Յանուզայը դաշտում կլինեն։

Խաղադրույք՝ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ և քիչ 3,5-ից — 2,33

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 27-րդ տուր
20:00/5 մրտ
«Սանդերլենդ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ