«Սանդերլենդ» — «Լիվերպուլ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 30 դկտ 2015

Մոսկվայի «Սպատակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Պրրեմիեր լիգայի 19-րդ տուր «Սանդերլենդ» — «Լիվերպուլ» խաղի վերաբերյալ: Հանդիպումը կկայանա այսօր՝ «Սթեդիում օֆ Լայթ» ստադիոնում: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում մերսիսայդցիների հաղթանակի վրա:

«Լեսթերի» դեմ «Լիվերպուլի» ցուցադրած խաղն ինձ դուր եկավ: Առաջին հերթին հավանեցի մերսիսայդցիների խաղը պաշտպանությունում: «Լեսթերն» ունեցավ գոլային պահեր, բայց ոչ այնքան, որքան սովորաբար ունենում է: Կարծում եմ, որ Կլոպի թիմը նման կազմակերպված խաղ կարող է ցուցադրել նաև Սանդերլենդում: «Լիվերպուլն» առայժմ պատրաստ չէ ակտիվ խաղ ցուցադրել հարձակման գծում ու միևնույն ժամանակ չսխալվել պաշտպանվելիս:

«Սանդերլենդը» հոգնած տեսք կունենա: Թիմն այնքան էլ երկար պահեստայինների նստարան չունի: Վերջին շաբաթների ընթացքում «Սանդերլենդը» մրցեց Պրեմիեր լիգայի գրեթե բոլոր ուժեղ ակումբների հետ: «Լիվերպուլի» դեմ խաղում «Սանդերլենդի» ուժերը չեն բավականացնի: Կարծում եմ, որ հյուրերը կհաղթեն՝ առանց գոլ բաց թողնելու, բայց շատ գոլեր չենք տեսնի (1 կամ 2): Ընտրում եմ «Լիվերպուլի» հաղթանակ և ՏՔ 3.5 գոլ» տարբերակը: Գործակիցը շատ գրավիչ է, իսկ «Լիվերպուլը» սովորաբար լավ է խաղում Սանդերլենդում:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 19-րդ տուր
23:45/30 դկտ
«Սանդերլենդ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ