«Սամպդորիա» — «Ինտեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Իտալիայի այս տարվա առաջնությունն իսկապես հիացնում է: Մեդալների հավակնորդ բոլոր թիմերը ցուցադրում են գրավիչ ու դիտարժան ֆուտբոլ: Ճիշտ է, ոչ միշտ է ստացվում գրանցել կայուն արդյունքներ, այնուամենայնիվ այս մրցաշրջանում կալչոյին հետևելը հաճույք է պատճառում: Մի քանի տարի առաջ «Սապմդորիան» ու «Ինտերը» ստաբիլ պայքարում էին չեմպիոնլիգյան կամ առնվազն եվրագավաթային գոտում տեղ զբաղեցնելու համար: Հիմա պատկերը մի փոքր տխուր է: Եթե հաջողվում է գոնե երկու անընդմեջ հաղթանակ տանել, դա արդեն համարվում է լուրջ նվաճում: Հիմա այս երկու թիմերը կմրցեն իրար հետ 11-րդ տուրի շրջանակներում:
Ֆրանկ դե Բուրի գլխավորած ակումբն այս պահին ճգնաժամի մեջ է: Թիմում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում: Չկա ստաբիլ հիմնական կազմ: Ամբողջ կազմից միայն 3 ֆուտբոլիստ է մասնակցել բոլոր 10 խաղերին: Սխալ կլինի ասել, որ թիմը չունի բավականաչափ վարպետներ: Բայց այնպես է ստացվել, որ ամենայն հավանականությամբ, այնպիսի ֆուտբոլիստները, ինչպիսիք են Յովետիչը, Պալասիոն, Բիաբիանին, Մելոն ու Ռանոկիան, պետք է զբաղվեն նոր թիմի փնտրտուքով, որովհետև չեն մտնում Դե Բուրի ծրագրերի մեջ: «Սամպի» հետ խաղում ամենայն հավանականությամբ հոլանդացին հույսը կդնի ավանդական` Իկարդի — Կանդրևա — Էդեր հարձակվողական եռյակի վրա:
Բլուչերկյատտիների գլխավոր մարզիչ Մարկո Ջանպաոլոն ունի բոլոր իրավունքները կազմում փոփոխություններ անելու համար: Թուրինում 1:4 հաշվով «Յուվենթուսին» պարտվելուց հետո նա ամբողջությամբ կփոխի հարձակման գիծը: Ըստ իտալական մամուլի՝ առջևի գծում կխաղան Կվալյարելան ու Մուրիելը: Միջին գծում ևս կլինեն փոփոխոթյուններ: Ճենովական ակումբն այս պահին մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է միայն 16-րդ տեղը: Անգամ պարտվելու դեպքում թիմն ավելի ներքև չի իջնի: Սակայն դեպքերի հաջող զարգացման պարագայում «Սամպդորիան» միավորների թիվը կհասցնի 14-ի ու կհավասարվի «Ինտերին»: Մի խոսքով` պայքար է գալու, թեժ է լինելու:
Իրականում երկու ամենա ոչ ստաբիլ թիմերի վերաբերյալ խաղադրույք կանխատեսելն ամենաանշնորհակալ գործն է: Բայց փորձեմ հավատալ, որ գոլառատ ֆուտբոլ չենք դիտելու:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: