«Սամպդորիա» – «Ինտեր»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Ինտերը» լավ թափ է հավաքել և չի դադարում հետապնդել առաջատար «Նապոլիին», որը ևս փայլուն խաղ է ցուցադրում։ Դժվար է ասել, թե կկարողանա՞ «Ինտերը» լրջորեն պայքարել չեմպիոնության համար։ Հիմա ամենակարևորն այն է, որ միլանյան ակումբը միավորներ չկորցնի կարգով ավելի ցածր թիմերի հետ խաղերում։
Հաշվի առնելով, որ Հենրիխ Մխիթարյանը վերջին շրջանում մասնակցել է թիմի բոլոր խաղերին՝ նույնիսկ գավաթային մրցաշարում, ինչպես նաև Մարցելո Բրոզովիչի վերադարձը, չի բացառվում, որ հայ կիսապաշտպանն այս խաղում չլինի մեկնարկային կազմում։
Դեյան Ստանկովիչի համար սա յուրահատուկ հանդիպում է լինելու։ Սերբ մասնագետը եա երկար տարիներ խաղացել է «Ինտերում» և հիմա մրցակից թիմի գլխավոր մարզչի պաշտոնում փորձելու է կանգնել իր հարազատ թիմի ճանապարհին։ Նա 9 տարի խաղացել է «Ինտերում»՝ ավելի շատ, քան որևէ այլ ակումբում։ Ամեն դեպքում, Ստանկովիչին չի հաջողվում դուրս բերել թիմին վտանգավոր գոտուց։ «Սամպդորիան» նախավերջին տեղում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։
Նախորդ տուրում Ջենովան ներկայացնող թիմը չհաղթեց «Մոնցային» մրցավարի կողմից ավելացրած 9-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով: Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։
«Սամպդորիան» վերջին շրջանում անհաջող է հանդես գալիս։ Թիմին է միացել նախկինում խոստումնալից ֆուտբոլիստ Խեսեն, բայց չեմ կարծում, որ նա կարող է փոխել իրավիճակը։
Միակ առավելությունը, որը կարող է «Սամպդորիան» ունենալ «Ինտերի» հետ առաջիկա խաղում, դա սեփական խաղադաշտի գործոնն է։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ հանգամանքը չի կարող դրական արդյունք երաշխավորել «Սամպդորիայի» համար։
Իմ կանխատեսումն է «Ինտերի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 3.5-քիչ՝ 1․92 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: