«Սալերնիտանա» – «Յուվենտուս»․ Հանդիպումը գոլառատ կստացվի

23:45, 30 նյմ 2021
Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Սալերնիտանան» կհյուրընկալի «Յուվենտուսին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

«Յուվենտուսը» նախորդ տուրում սեփական խաղադաշտում պարտվեց «Ատալանտային»։ Սա թուրինյան ակումբի 5-րդ պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում։ «Ծեր սինյորան» 14 խաղից հետո 21 միավորով 7-րդ տեղում է։

«Սալերնիտանան» առաջնության հետնապահն է՝ 8 միավոր 14 խաղում։ Վերջին 5 խաղում թիմն ընդամենը 1 հաղթանակ է տարել՝ ընթացիկ մրցաշրջանի մեկ այլ նորեկ «Վենեցիայի» նկատմամբ։ Բնականաբար, այս խաղի ֆավորիտը «Յուվենտուսն» է։ Հաշվի առնելով վերջին խաղերը՝ կարելի է ենթադրել, որ թուրինցիներն այս հանդիպման միջոցով կփորձեն վերականգնել ինքնավստահությունը և հնարավորինս շատ գոլ կխփեն համեստ «Սալերնիտինային»։

Ամեն դեպքում, Մասիմիլիանո Ալեգրիի թիմն այլև չի փայլում պաշտպանությունում լավ խաղով և չի բացառվում, որ «Յուվենտուսը» գոլ բաց թողնի նույնիսկ հետնապահից։ Նախապես որոշել էի ընտրել «Յուվենտուսի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար սահմանել է 1․94 գործակիցը, սակայն, հիշելով թիմի խաղը վերջին շրջանում, մտավախություն ունեմ, որ անգամ «Սալերնիտանայի» դեմ խաղում «Յուվեն» կարող է սայթաքել։ Ընտրել եմ ավելի համեստ տարբերակ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․71 գործակիցը։ Այլ տարբերակ չկա, «Յուվենտուսը» պետք է հաղթի և դա անի հնարավորինս տպավորիչ կերպով։ Եթե նույնիսկ դաշտի տերերը գոլ խփեն, կարծում եմ, որ դա ավելի կզայրացնի «Յուվենտուսին»։

Ալեգրիի թիմը կադրային լուրջ խնդիրներ չունի և առաջնության հետնապահի դեմ խաղում սպասում եմ, որ գոլառատ հանդիպում կանցկացնի։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
23:45/30 նյմ
«Սալերնիտանա» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ