«Սալերնիտանա» – «Յուվենտուս»։ Կանխատեսում և խաղադրույք
«Յուվենտուսն» աննախանձելի իրավիճակում է հայտնվել։ Ա Սերիայում 15 միավորից զրկվելուց հետո թիմն իրեն նման չէ։ Թուրինյան ակումբը վերջին շրջանում անկայուն ելույթներ է ունենում։ Նախորդ տուրում եղավ սենսացիոն պարտություն «Մոնցայից»՝ 0։2։ Հատկանշական է, որ առաջին շրջանի խաղում ևս թուրինցիները պարտվել էին Ա Սերիայի նորեկին։
Միակ դրական կետը Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Լացիոյի» նկատմամբ հաղթանակն է։
«Սալերնիտանայում» ևս վերջին շրջանում իրավիճակը թեժ էր։ Ակումբի ղեկավարությունն «Ատալանտայից» կրած 2։8 հաշվով պարտությունից հետո պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Դավիդե Նիկոլային, բայց 2 օր անց վերադարձրեց մասնագետին։ Նախորդ մրցաշրջանից գիտենք, որ «Սալերնիտանան» համեստ, բայց համարձակ ֆուտբոլ խաղացող թիմ է։ «Յուվենտուսի» հետ առաջին շրջանի խաղն էլ ավարտվել էր 2։2 հաշվով։
Կարծում եմ, որ «Յուվենտուսը» կենտրոնանալու է միայն գավաթային մրցաշարի վրա, քանի որ Ա Սերիայի լավագույն քառյակում հայտնվելու շանսերն այնքան էլ մեծ չեն։ «Սալերնիտանան» խաղալու է տանը և փորձելու է օգտվել «Յուվենտուսի» շուրջ ստեղծված իրավիճակից։
Ընտրում եմ «Սալերնիտանայի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 1․79 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: