«Ռուժոմբերոկ» – «Նոա»։ Երկու խաղակեսում էլ գոլ կգրանցվի

20:30, 29 օգս 2024
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Ռուժոմբերոկ» – «Նոա» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Այս խաղի վերաբերյալ որևէ վերլուծությունն անելն անիմաստ է։ «Նոան» տնային խաղում 3։0 հաշվով հաղթել է Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկին»։ Ոչ թե 1 կամ 2, այլ 3 գնդակի առավելություն ունի հայկական թիմը։ Սա լիովին բավարար է արտագնա խաղում առանց լարվածության գործելու, նույնիսկ 1-2 սխալ թույլ տալու համար։ Միևնույն է, Հայաստանի փոխչեմպիոնը կանցնի հաջորդ փուլ։

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան նախախաղային ասուլիսի ժամանակ նշել է, որ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալու այն տրամադրվածությամբ, կարծես հաշիվը 0։0 է։ Անկեղծ ասած, այնքան էլ չեմ հավատում դրան։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ հասկանում է, որ ֆուտբոլում 3 գնդակի առավելությունը կորցնելը շատ դժվար է։

Կանխատեսման համար դժվար է լավ տարբերակ գտնել։ Ընտրել եմ գոլ երկու խաղակեսերում խաղադրույքը՝ 1․74 գործակցով։ «Նոան» կարող է նույնիսկ պարտվել 2 գնդակի տարբերությամբ, սակայն դուրս գալ հաջորդ փուլ։ Այդ պատճառով էլ դժվար է հանդիպման ելքի վերաբերյալ որևէ կանխատեսում տալը։

Կարծում եմ, որ խաղակեսերից յուրաքանչյուրում նվազագույնը 1 գոլ կգրանցվի։ Վստահ եմ, որ Սլովակիայի գավաթակիրը հանդիպումն ագրեսիվ է սկսելու։ Այլ տարբերակ չկա։ «Նոան» էլ սպասելու է հակագրոհների շանսերին։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:30/29 օգս
«Ռուժոմբերոկ» – «Նոա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ