Ռուսաստան – Շվեդիա։ Պավել Լիսենկովի կանխատեսումը

17:10, 18 փտր 2022
Հոկեյի հանրահայտ լրագրող, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Պավել Լիսենկովը կանխատեսում է արել Ռուսաստան – Շվեդիա Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարի կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Հետաքրքիր է, որ շատ բուքմեյքերներ Ռուսաստանին այս հանդիպման ֆավորիտ են համարում։ 

Այս մրցաշարում Շվեդիան ինձ դուր է գալիս, չնայած՝ շվեդներն արդեն մեկ անգամ սայթաքել են։ Թիմը 3։0 հաշվով հաղթում էր ֆիններին, բայց բաց թողեց հաղթանակը։ 

Տեսեք, թե ինչպես խաղացին շվեդները Կանադայի դեմ։ Առաջին երկու խաղափուլերն ավարտվեցին գոլազուրկ ոչ ոքի։ Շատ հավասար խաղ էր։ Ընդ որում, Շվեդիան հիանալի էր գործում պաշտպանությունում։ Լարս Յուհանսոնը փայլում էր, ոչինչ բաց չէր թողնում։ Երրորդ խաղափուլում շվեդներն օգտագործեցին իրենց շանսը, իսկ երկրորդ գոլը խփեցին, երբ արդեն դարպասը դատարկ էր։ 

Չմոռանանք, որ Շվեդիան գրեթե նույն կազմով Ռուսաստանի հետ խաղաց «Առաջին ալիքի» գավաթի խաղարկության շրջանակում։ Այն ժամանակ Ռուսաստանը հաղթեց նվազագույն հաշվով։ Ռուսները բավականին զգույշ են գործում պաշտպանությունում։ Դանիայի հետ մրցավեճի առաջին խաղափուլում ընդամենը մեկ անգամ մրցակցին թույլ տվեցին նետում կատարել դարպասի ուղղությամբ։ Հիանալի էին տափօղակը խլում թիկունքից։ Կարծում եմ՝ Շվեդիայի հետ մոտավորապես նույն խաղը կտեսնենք։ Ամեն դեպքում, չեմ կարծում, թե Ռուսաստանն այս դիմակայության ֆավորիտն է։ Ռուսները դեռ շարունակում են փնտրել իրենց խաղը։ Այնպես որ, ռիսկի կգնամ ու կընտրեմ խաղի գոլերի տոտալը 4-ից քիչ խաղադրույքը։ 

Օրդինար: Հաղթած
Օլիմպիական խաղեր
17:10/18 փտր
Ռուսաստան - Շվեդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ