«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել աշխարհի առաջնության՝ Ռուսաստան — Սաուդյան Արաբիա բացման հանդիպման վերաբերյալ: Նա անարդյունավետ խաղ է կանխատեսում:
Հասկանալի է, որ մենք շատ մեծ անհամբերության մեջ ենք: Շատ ռուսներ այս հանդիպումը դիտարկում են որպես դիմակայություն, որտեղ Ռուսաստանի ընտրանին պետք է անպայման հաղթի և առաջին միավորները վաստակի, որպեսզի դուրս գա խմբից;
Սակայն Սաուդյան Արաբիան այդքան էլ պարզ չէ: Այն շատ արագ թիմ է, որը լավ մարզիչ ունի՝ ի դեմս Խուան անտոնիո Պիցիի: Հիշեցնենմ, որ այս մասնագետը Չիլիին Հարավային Ամերիկայի չեմպիոն դարձեց: Այո՛, նրա մոտ լավ չստացվեց աշխարհի առաջնության որակավորման փուլում չիլիացիների հետ, բայց ես հակված չեմ այս մարդուն մեղավոր տեսնել բոլոր խնդիրներում:
Պիցցին բավական լուրջ թիմ է հավաքել Սաուդյան Արաբիայից, որը վերջերս շատ լավ խաղաց Գերմանիայի հավաքականի հետ (1:2): Պետք է ընդգծել, որ Սաուդյան Արաբիան իր նախկին մարզչի գլխավորությամբ ուղղակի փակվում էր պաշտպանությունում, բայց ահա Պիցիի հետ թիմն ավելի խելամիտ է աշխատում գնդակի հետ:
Պետք է ասել, որ Սուդյան Արաբիան կմախք ունի՝ ընտրանու ֆուտբոլիստների կեսը միևնույն ակումբից են: Եվ դա նրանց համար լավ է, քանի որ ծանոթ են միմյանց խաղաոճին: Այդ պատճառով կարծում եմ, որ Ռուսաստանի հավաքականը դժվարություններ կունենա: Եվ ես խաղադրույք եմ կատարում, որ այս հանդիպումը սակավագոլ կլինի: Ինչու, որովհետև Չերչեսովի ֆուտբոլիստները խնդիրներ ունեն հարձակման գծում, իսկ Սաուդյան Արաբիայի հավաքականը շատ զգույշ կխաղա: