Ռուսաստան — Սաուդյան Արաբիա․ Եգոր Տիտովի կանխատեսումը

19:00, 14 հնս 2018
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի Ռուսաստան — Սաուդյան Արաբիա բացման հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ խաղում առավելագույնը 1 գոլ կլինի։

Ռուսաստանի հավաքականի շուրջ անառողջ իրավիճակ է։ Ակնհայտ է, որ բացասական մթնոլորտ է տիրում, խնդիրներ կան։ Բայց հենց այսպիսի խաղերում է պետք փոխել իրավիճակը։ Պետք է հաղթել, և տրամադրությունը կփոխվի։ Հավաքականն անհավանական աջակցություն է ստանալու՝ 80 հազար երկրպագու «Լուժնիկիում»։

Մրցակիցն ամենաուժեղը չէ։ Այո, Սաուդյան Արաբիան Իտալիայի և Գերմանիայի հավաքականների դեմ վատ տեսք չուներ, բայց դա այն ժամանակ, երբ խաղի ելքն արդեն վճռված էր։

Թիմերը հասկանում են, թե որքան կարևոր է առաջին խաղը։ Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար պետք է հաղթել, բայց նշանակալի առավելություն կողմերը չեն ունենա։ Դժվար է այդ մասին խոսելը, բայց խաղալու են նույն մակարդակի թիմեր։

Խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ այս խաղում առավելագույնը 1 գոլ կլինի։ Բաց ֆուտբոլ չեմ սպասում։ Հուսով եմ՝ Ռուսաստանը 1։0 հաշվով կհաղթի։ Իմ խաղադրույքը՝ «տոտալ 1,5-ից քիչ գոլ»։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018, A խումբ, առաջին տուր
19:00/14 հնս
Ռուսաստան — Սաուդյան Արաբիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ