Ռուսաստան — Սաուդյան Արաբիա․ Ժոզե Մոուրինյոյի կանխատեսումը

19:00, 14 հնս 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, աշխարհահռչակ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կանխատեսում է արել ԱԱ-2018-ի մեկնարկային խաղի վերաբերյալ, որտեղ կմրցեն տանտեր Ռուսաստանի հավաքականն ու Սաուդյան Արաբիայի ընտրանին։

«Ռուսաստանի հավաքականը գտնվում է մեծ ճնշման տակ, քանի որ Մունդիալն անցկացվում է տանը և նրանք խմբից դուրս գալու շանս ունեն։ Չնայած նրան, որ մրցակցի կազմում տաղանդներ կան, Սաուդյան Արաբիան միօրինակ թիմ է, որը գտնվում է այլ իրականությունում, և Ռուսաստանը պետք է հաղթի»,- ասել է Ժոզե Մոուրինյոն։

Այս տարի Ռուսաստանի հավաքականն անցկացրել է 4 ընկերական հանդիպում։ Ստանիսլավ Չերչեսովի սաները կրել են 3 պարտություն, իսկ Թուրքիայի հետ վերջին խաղում 1։1 են խաղացել։ Այդ խաղերում ռուսները խփել են 2 գոլ, բաց թողել երկուսը։

Սաուդյան Արաբիան տարին սկսել է Մոլդովայի հետ հաղթանակով (3:0) և Իրաքից կրած պարտությամբ (1:4): Այնուհետև թիմն Ուկրաինայի հետ ոչ-ոքի խաղաց (1:1)։ Խոշոր հաշվով պարտություն եղավ Բելգիայից (0:4), որից հետո եղան 2։0 հաշվով հաղթանակներ համապատասխանաբար Ալժիրի և Հունաստանի նկատմամբ։ Վերջին 3 խաղում արաբները պարտություն են կրել՝ Իտալիայից (1:2), Պերուից (0:3), Գերմանիայից (1։2)։

Նախորդ տարվա նոյեմբերին «Վալենսիայի» և Չիլիի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խուան Անտոնիո Պիցցին գլխավորեց Սաուդյան Արաբիայի հավաքականը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, A խումբ, առաջին տուր
19:00/14 հնս
Ռուսաստան - Սաուդյան Արաբիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0