Ռուսաստան — Պորտուգալիա. Ալեքսանդր Բուբնովի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/FNfQLn97-Xc
Մերոնց վրա խաղադրույք կատարել չեմ կարող, քանի որ մեր խաղի մակարդակն ավելի ցածր է, քան պորտուգալացիներինը: Պորտուգալացիներն այս խաղում բոլոր ցուցանիշներով համարվում են ֆավորիտ: Միակ բանն այն է, որ Պորտուգալիայի հավաքականը ծանր մրցաշրջանից հետո այժմ ոչ օպտիմալ ֆունկցիոնալ վիճակում է: Խաղացողների մեծ մասը գրեթե չեն հանգստացել, և նրանք լինելու են ոչ օպտիմալ կազմով: Այո, նրանք կարող են ռոտացիա անցկացնել, ունեն հեռանկարային փոխարինողներ ու երիտասարդներ, բայց այդպես խաղակցված չեն, ինչպես ավելի փորձառու խաղացողները: Հենց դա էլ երևաց մեքսիկացիների հետ խաղի առաջին խաղակեսում: Առավելագույնը, որ կարող եմ մեր հավաքականին տալ, դա ոչ-ոքին է:
Ինչ վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին, ապա արդեն տեղեկություն կա այն մասին, որ «Ռեալի» նախագահը վստահ է, որ նա կմնա: Նա դրա մասին հայտարարել է, հետևաբար նրա բոլոր գործերը «Ռեալի» ու հարկային խնդիրները դատախազության հետ կլուծվեն: Կարծում եմ, որ դա չի ճնշի Ռոնալդուին: Այնտեղ արդեն նախադեպեր եղել են Մեսսիի հետ, այժմ արդեն մինչև Մոուրինյոն են հասել: Դա նորմալ պրակտիկա է, և ես կարծում եմ, որ Ռոնալդուն իր բոլոր հարցերը դրական կերպով կլուծի: Նա կմնա «Ռեալում», թեև խոսակցություններ շատ շատ եղան: Ինչ վերաբերում է նրա խաղին, ապա մեքսիկացիների հետ հանդիպմանն այս ամենը ոչ մի կերպ նրա վրա չանդրադարձավ: Ռոնալդուն այնտեղ նաև գոլային փոխանցում կատարեց և խաղաց իր ոճով:
Ոչ-ոքին մեզ համար օպտիմալ արդյունք կլինի, չեմ խոսում արդեն հաղթանակի մասին: Եթե հաղթենք, ապա գրեթե դուրս կգանք փլեյ-օֆֆ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար: