Ռուսաստան — Նոր Զելանդիա. Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

19:00, 17 հնս 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին վիդեոկանխատեսում է արել Կոնֆեդերացիաների գավաթի A խումբի առաջին տուրի Ռուսաստան — Նոր Զելանդիա հանդիպման վերաբերյալ: 

https://youtu.be/jhEOm6yQKMY

Ողջույն բոլորին: Կոնֆեդերացիաների գավաթի ողջ առաջին տուրից ամենաակնհայտ ֆավորիտով խաղը, անկասկած, Ռուսաստան — Նոր Զելանդիա հանդիպումն է: Այնպիսի ցածր գործակիցներ, ինչպիսին Ռուսաստանի հաղթանակի վրա են Նոր Զելանդիայի հավաքականի նկատմամբ, առաջին տուրի մնացած երեք հանդիպումներում չես գտնի: Նույնիսկ Գերմանիայի հաղթանակն Ավստրալիայի նկատմամբ քիչ հավանական ելք է, քան Ռուսաստանի հաղթանակը Նոր Զելանդիայի նկատմամբ:

Կարծում եմ, որ այստեղ Չերչեսովի թիմն իսկապես խնդիրների չի հանդիպի: Վերջիվերջո Նոր Զելանդիայի թիմն օբյեկտիվորեն մրցաշարի մասնակիցներից ամենաթույլն է և իր մայրցամաքում ոչ մի առաջնություն չէր հաղթի, եթե Ավստրալիան չտեղափոխվեր ասիական գոտի:

Ինձ թվում է, որ Ռուսաստանը կհաղթի բավական վստահ: Վերջիվերջո և՜ Հունգարիայի, և՜ Չիլիի հետ խաղերում Ռուսաստանի հավաքականը բավական վստահ նայվեց: Բացի այդ, Ռուսաստանի համար սա չափազանց կարևոր մրցաշար է հոգեբանության, սեփական դաշտի գործոնի ճնշման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, որ իսկապես կարևոր է ռուս ֆուտբոլիստներին ցույց տալ իրենց լավագույն կողմերով, և նրանք դա կանեն: Համենայն դեպս այսպիսի թույլ մրցակցի ֆոնին, ինչպիսին Նոր Զելանդիան է:

Բայց միևնույն ժամանակ ինձ թվում է, որ հաշիվը խոշոր չի լինի: Վերջիվերջո պետք է ինչ-որ հուզմունք լինի մրցաշարի մեկնարկի պատճառով: Չեմ կարծում, որ այս հավաքականների միջև կարգերի տարբերությունն այնքան ակնհայտ է, որպեսզի հաշիվը խոշոր լինի: Հետևաբար ինձ թվում է, որ հետաքրքիր խաղադրույք է Ռուսաստանի հավաքականի հաղթանակը 1-2 գոլի տարբերությամբ: Բուքմեյքերական ընկերությունների շարքում կարելի է գտնել հենց այդպիսի խաղադրույք՝ Ռուսաստանի հաղթանակը 1-2 գոլի տարբերությամբ: Կարող եմ այն խորհուրդ տալ, իսկ այն ԲԿ-ներում, որտեղ այդ խաղադրույքը չկա, կարող եք առանձին խաղալ չորսին մոտ գործակիցներով՝ Ռուսաստանի հավաքականի մեկ գոլի տարբերությամբ հաղթանակ և Ռուսաստանի հավաքականի երկու գոլի տարբերությամբ հաղթանակ:

Կարծում եմ, որ խոշոր հաղթանակ մենք այստեղ չենք տեսնի: Վերջիվերջո Ռուսաստանի հավաքականի կորուստները զգալի են՝ Զոբնինը, Ձյուբան, Ձագոեվը և այլ ֆուտբոլիստներ բաց կթողնեն մրցաշարը: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հավաքականը նաև ոչ այդքան հաճախ է հասնում խոշոր հաղթանակների: Դա ստացվեց հունգարացիների հետ, որոնք լիովին չպայքարեցին, բայց կարծում եմ, որ Նոր Զելանդիան ավելի մրցունակ կլինի, քան Հունգարիայի հավաքականը, և ինձ թվում է, որ Ռուսաստանի հավաքականը կհաղթի մոտ երկու գոլի տարբերությամբ: Իսկ եթե ոչ երկուս, ապա մեկ:

Շնորհակալություն ուշադրության համար: Ձեզ հետ էր Ալեքսանդր Վիշնեվսկին՝ «Спорт-Экспресс»-ի թղթակիցը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Պարտված
Կոնֆեդերացիաների գավաթ, A խումբ, 1-ին տուր
19:00/17 հնս
Ռուսաստան - Նոր Զելանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Կոնֆեդերացիաների գավաթ, A խումբ, 1-ին տուր
19:00/17 հնս
Ռուսաստան - Նոր Զելանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ