Ռուսաստան — Չիլի. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը
Ռուսաստանը հիանալի անցկացրեց Հունգարիայի հետ հանդիպումը: Ստանիսլավ Չերչեսովի թիմը բնավորություն ցույց տվեց, ցանկություն ապացուցելու իր ունակունները բոլոր ոխակալ քննադատներին, ովքեր փորձում են ժամանակից շուտ թաղել թիմին: Բայց Չիլին լիովին այլ կարգ է, անհամեմատելի Հունգարիայի կարգի հետ: Գումարած այս ամենին՝ վնասվածք է ստացել Ռոման Զոբնինը՝ դաշտի կենտրոնում առանցքային խաղացող, ում համարժեք փոխարինող պարզապես չկա: Հավանաբար, հավաքականում կարելի է փոխարինել ցանկացած ֆուտբոլիստի, բայց միայն ոչ Ռոմանին, ով ահռելի ծավալի աշխատանք է կատարում: Չիլին արագ է, ագրեսիվ ու ավելի լավ է աշխատում գնդակի հետ: Չիլիի հավաքականի ահա այդ արագությունն էլ Չերչեսովի թիմի համար մեծ խնդիր է, որն ուղղակի չգիտի, թե ինչ անել, երբ նրա դեմ ագրեսիվ ֆուտբոլ են խաղում: Այդ պատճառով կարծում եմ, որ Ռուսաստանը կպարտվի այս խաղում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: