Ռուսաստան — Չիլի. Ալեքսանդր Բուբնովի կանխատեսումը
Հունգարիայի նկատմամբ 3:0 հաղթանակից հետո մեր թիմը պետք է վստահություն զգա սեփական ուժերում: Թեև ժամանակներով ֆուտբոլը ոչ լավագույն որակի էր, բայց հաղթանակը հաճելի տպավորություն թողեց: Այլ հարց է՝ Չիլին լիովին այլ կարգի թիմ է: Հարավամերիկացիները Ռուսաստան են գալիս տիտղոսի հետևից և այժմ նրանց համար նախապատրաստության կարևոր փուլն է: Չեմ կարծում է, որ նրանք միանգամից իրենց բոլոր հաղթաթղթերը կդնեն, բայց կարգն իրենը կասի: Դե իսկ մենք խաղում ենք սեփական հարկի տակ, սեփական երկրպագուների առջև: Հանդիպումը պետք է ցույց տա, թե ի՞նչի ենք մենք այդուհանդերձ ընդունակ:
Ենթադրում եմ, հանդիպումը հաղթողին չի պարզի, և խաղը կավարտվի ոչ-ոքի: Ինչպիսի հաշվով բարդ է ասել, քանզի մինչ այս Ռուսաստանի հավաքականի խաղերում որպես կանոն շատ գոլեր են եղել: Բայց ի՞նչ-որ ժամանակ պետք է նաև սակավագոլ լինի: Հնարավոր է՝ դա տեղի ունենա չիլիացիների հետ, բայց ցանկացած պարագայում ինտուիցիան ասում է խաղադրույք կատարել ոչ-ոքիի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար: