Ռուսաստան — Բելգիա. Ալեքսանդր Բուբնովի կանխատեսումը
Կոտ դ’Իվուարից կրած պարտությունը, ըստ տրամաբանության, պետք է լուրջ հարված հասցնի Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներին: Դեռ չեմ տեսնում լույսի շող մեր թիմի մոտ՝ խնդիրներ կան յուրաքանչյուր գծում: Ինչպես ասել էի նախորդ խաղից առաջ, ընկերական հանդիպումներում կանխագուշակել իրադարձությունների զարգացումը չափազանց բարդ է: Հիմնվեմ նրանից, որ մենք առանձին պահերին լավ էինք պահում գնդակը, ուրիշ ոչ մի բան: Պետք էր գոլ խփել:
Բոլոր վերոնշյալ ասվածները վերաբերվում են նաև Բելգիայի հետ հաջորդ հանդիպմանը, թեև այստեղ կան իր նյուանսները: Մեր մրցակիցը ներկա պահին աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է, ռեյտինգում ընթանում է շատ բարձր: Բայց օրերս նրանք ընտրական հանդիպում անցկացրեցին Հունաստանի հետ, որտեղ էլ նվիրվեցին ամբողջովին: Բացի դրանից, կորցրեցին երեք խաղացողների վնասվածքի պատճառով: Այդ պատճառով Սոչի են եկել մասնակի կազմով՝ լուրջ ռոտացիայի և փոխարինողներին փորձելու մասին մտքերով: Դա մեր շանսն է, ընդ որում շտկվել են և պետք է խաղադաշտ դուրս գան Գլուշակովը և Ձագոեվը: Իհարկե, հաղթել շատ բարդ կլինի, բայց ահա կառչել արդյունավետ ոչ-ոքիից լիովին կարելի է: Այլապես պարտության դեպքում արդեն լրջորեն կարելի է մտածել Ստանիսլավ Չերչեսովի հրաժարականի մասին: 1:1-ը ամենաօպտիմալ տարբերակն է, թեև ռիսկային:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար: