Ռումինիա — Մոնտենեգրո. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 04 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱԱ 2018-ի ընտրական փուլի Ռումինիա — Մոնտենեգրո հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

Հայաստանի հավաքականի հետ միևնույն E խմբում ընդգրկված Ռումինիայի և Չերնոգորիայի հավաքականների խաղին հետևելն իսկապես հետաքրքիր կլինի: Ռումինացիները Եվրոյից վերադարձել են հարուստ փորձով, իսկ բալկաններն առանց այդ փորձի էլ ցույց են տալու ամենաանկանխատեսելի ֆուտբոլը, որը կարող է մերթ գեղեցիկ լինել, մերթ էլ սարսափելի վատ ու անհրապույր:

Ասում են` Ռումինիայի հավաքականը Եվրո 2016-ում խաղում էր պաշտպանությունից: Գրոհելուց լավ չեն, բայց ավտոբուս դնելուց ու պաշտպանվելուց վատ չեն: Արդյունքում խմբային փուլի բոլոր 3 խաղերում էլ ռումինացիները գոլ բաց թողեցին ու լքեցին պայքարը: Այո՛, գուցե ամբողջ հանդիպման ընթացքում նրանք վատ տպավորություն չէին թողնում, բայց ամեն անգամ պաշտպանությունում ի հայտ էին գալիս խնդիրներ, ու թիմը գոլ էր բաց թողնում: Եթե հաշվենք նաև ընկերական հանդիպումները, Ռումինիան գնդակ է բաց թողել արդեն 6 խաղ անընդմեջ: Եթե պաշտպանությունում առկա այս վատ վիճակագրությանն ավելացնենք նաև կադրային խնդիրները, ապա Ռումինիայի գլխին սև ամպեր կկուտակենք: Վնասվածք ունի հիմնական դարպասապահ Թեթերուծանուն, հավաքական չեն հրավիրվել առաջատար պաշտպան Ռացը, հենակետայիններ Պինտիլիյն ու Պրեպելիցեն` ընտրանու պաշտպանական կորիզը:

Չեռնոգորիայի հավաքականն ունի մոտ 10 տարվա պատմություն: Այս ընթացքում թիմը հասցրել է բավական լուրջ զարգացում ապրել ու հասնել Եվրոպայի միջին հավաքականների մակարդակին: Նախորդ ընտրական մրցաշարն այս թիմը սկսեց բավական հաջող, սակայն Ռուսաստանից կրած տեխնիկական պարտությունը հոգեբանական տեսանկյունից լրջորեն վնասեց հավաքականին: Այնումամենայնիվ, չեռնոգորցիները վատ չխաղացին Ավստրիայի ու Շվեդիայի հետ խաղերում, իսկ 2014 թվականի ընտրական մրցաշարում հավասար պայքար էին մղում Անգլիայի, Ուկրաինայի ու Լեհաստանի հետ: Չեռնոգորիայի կազմում կա ֆանտաստիկ հարձակվող` Ստեֆան Յովետիչ: Չմոռանանք Միրկո Վուչինչին: «Զենիթի» Ջորջևիչն էլ է գերազանց ֆուտբոլիստ: Դրանց գումարեք նաև մի խումբ բարձրակարգ կիսապաշտպաններ, ովքեր բոլորովին չեն զիջում ռումինացիներին:

Ռումինիայի հավաքականի կազմում առկա խնդիրները թույլ են տալիս վստահ կանխատեսել, որ հյուրերն իրենց գնդակը կխփեն: Բայց արդյո՞ք ռումինացիները ձեռքերը ծալած կնստեն: Համենայն դեպս առաջին տուրում հաղթանակ տանելը լուրջ վստահություն կհաղորդի նրանց:

Երկուսն էլ կխփեն: Այո – 2.30 գործակից

Օրդինար: Հաղթած
ԱԱ 2018, ընտրական փուլ
22:45/4 սպտ
Ռումինիա - Մոնտենեգրո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ