Ռումինիա – Իսլանդիա․ կանխատեսում

23:45, 11 նյմ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 9-րդ տուրում Ռումինիայի հավաքականը կհյուրընկալի Իսլանդիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

J խմբում առաջին տեղն ամրագրել է Գերմանիայի հավաքականը, որը Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ գրանցել է տպավորիչ հաղթական շարք։

Իսլանդիայի հավաքականում սերնդափոխություն է, որն այդքան էլ լավ չի ընթանում։ Իսլանդիան, որը փայլում էր Եվրո- 2016-ում, այս ընտրական փուլում շատ չնչին շանս ունի փլեյ-օֆֆ դուրս գալու համար։ Իսկ երկրորդ տեղի համար պայքարելու են Ռումինիան, Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիան։

Սեպտեմբերին Միրել Ռադոյիի գլխավորած հավաքականը հաղթել է իսլանդացիներին 2։0 հաշվով և հիմա պետք է կրկնել այդ արդյունքը։ Վերջին տուրում Ռումինիան մրցելու է Լիխտենշտեյնի հետ։ Ամեն ինչ Ռումինիայի հավաքականի ձեռքում է։

Կարծում եմ՝ սեփական երկրպագուների աչքի առաջ Ռումինիայի հավաքականը կհաղթի Իսլանդիային։ Ընտրում եմ ռումինաիների հաղթանակը՝ 1․65 գործակցով։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
23:45/11 նյմ
Ռումինիա – Իսլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ