Ռումինիա — Հայաստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 01 սպտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի E խմբի Ռումինիա — Հայաստան հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը առաջիկա խաղի համար առաջարկում է խաղադրույք կատարել Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա:

Հայաստանի ազգային հավաքականն առաջիկա մրցավեճում շատ մեծ խնդիր ունի լուծելու: Ցանկացած պարագայում հաղթանակ է անհրաժեշտ: Պարտությունը գործնականում մեզ կդարձնի ուղղակի դիտորդ ԱԱ 2018-ի ընտրական մրցաշարի վերջին 3 տուրերում: Բուխարեստում ծանր խաղ է սպասվում: Համոզված եմ, որ ամեն ինչ վճռվելու է երկրորդ կեսում: Ավելին` վերջին րոպեներին: Մեր հավաքականի հետ կապված կա 3 գործոն, որոնք ճակատագրական նշանակություն կունենան խաղի ելքի վրա: Ընդ որում, դա կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական նշանակություն:

1. Բնականաբար, դարպասապահի հարցն առաջնահերթ է: Արսեն Բեգլարյանը կշարունակի լինել հավաքականի առաջին համարը, բայց նրա շուրջ այնքան աղմուկ է պտտվում, այնքան բացասական լիցքեր, որ դա չի կարող դրական ազդեցություն ունենալ պատասխանատու հանդիպմանը պատրաստվող երիտասարդ ֆուտբոլիստի համար: Եթե Արսենը կարողանա հավաքվել ու ցույց տալ իր լավագույն որակները, մեզ գոլ խփելը ծայրահեղ դժվար կլինի, մանավանդ, որ կենտրոնում ունենք թեթև և արագաշարժ, լավ մարզավիճակ հավաքած ու միջազգային խաղերի փորձ կուտակած Վարազդատ Հարոյան ու Տարոն Ոսկանյան: Իսկ եթե ոչ…լավ… անցանք:

2. Արտակ Գրիգորյանի և Գևորգ Ղազարյանի բացակայությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու Արթուր Պետրոսյանին: Եթե Գևորգ Ղազարյանին եզրում գոնե ինչ որ կերպ կարելի է փոխարինել, ապա Արտակ Գրիգորյանը մի տարում հասցրեց դառնալ հավաքականում նույնքան կարևոր ֆիգուր, որքան Հենրիխ Մխիթարյանը: Հենակետային պատը Գոռ Մալաքյանի հետ երբեմն այնպիսի պատնեշ էր ստեղծում, որ անգամ MSN-ը (արդեն նախկին) չէր կարողանա այն հաղթահարել: Իսկ հիմա պետք է լուծել հենակետայինի հարցը: Բայց կա ուրախալի լուր. լավ մարզավիճակ է հավաքել Դավիթ Մանոյանը: Նրա անհավանական փայլուն խաղը Լեհաստանում թույլ է տալիս ակնկալել, որ նա դաշտում կարող է կատարել ջոկերի պարտականություններ ու ֆիլտրել Գոռի հետ կենտրոնը, ինչը հնարավորություն կտա Մխիթարյանին ինչպես կենտրոնով, այնպես էլ եզրերով սկսել թիմի գրոհները: Գևորգ Ղազարյանի փոխարինողի հարցը բաց է մնում: Մերոնք բոլորը աջից են լավ խաղում՝ Կամո Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Արաս Օզբիլիս: Տարբերակները երեքն են. Ա. Արտակ Եդիգարյանը խաղում է հենակետային, Մանոյանը գնում է եզր, Բ. Տիգրան Բարսեղյանը կխաղա ձախից, Արտակ Եդիգարյանը՝ աջից (դիրքերը փոխելով). Գ. Հենրիխ Մխիթարյան-Տիգրան Բարսեղյան զույգը եզրերում: Եթե Հենրիխը տեղափոխվեց եզր, հարկավոր կլինի ևս մեկ կենտրոնական կիսապաշտպան: Դա կարող է լինել Մարկոսը, որը նախըտրելի տարբերակ է որպես փոխարինող երկրորդ կեսում, կամ Արաս Օզբիլիսը, ով հավաքականում ունի հարձակվողական ոճի կենտրոնական կիսապաշտպան խաղալու փորձ (Բուլղարիայի հետ տնային խաղը), բայց նա ևս ավելի լավ կդիտարկվի որպես թարմ ուժ երկրորդ կեսում:

3. Արթուր Սարկիսով, թե՞ Ռուսլան Կորյան՝ այս դիլեմայի առաջ է կանգնած Արթուր Պետրոյանը: Դիլեման այս իրավիճակի լավագույն բնորոշիչն է: Երկու տարբերակներն էլ ընդունելի են: Սարկիսովը կարող է հենց սկզբից արագ տեմպ հաղորդել գրոհներին և իր ճարպկության շնորհիվ արագ ազատվել պաշտպանների հսկողությունից և անհրաժեշտության դեպքում երկրորդ կեսում տեղը զիջել ավելի ծանրաքաշ, բարձրահասակ Ռուսլան Կորյանին: Եվ հակառակ տարբերակը: Ռուսլան Կորյանը դուրս կգա սկզբից, կփորձի երկրորդ հարկում հաղթել, տուգանային հրապարակում ակտիվ լինել և երկրորդ կեսում տեղը կզիջի Սարկիսովին: Նա էլ հոգնած մրցակցի ֆոնին կայծակնային հակագրոհների ու գրոհների կազմակերպիչ ու մասնակից կլինի: Հավելեմ, որ առաջիկա խաղին հայտավորված է նաև Սարգիս Ադամյանը, ով կարող է օգնել ինչպես եզրում, այնպես էլ կենտրոնում: Թույլ շանս կա, որ առաջ քաշված հարձակվողի դիրքում կխաղա Տիգրան Բարսեղյանը, բայց նման քայլի Արթուր Պետրոյանը դժվար թե դիմի:

Հավանական մեկնարկային կազմը. Արսեն Բեգլարյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Դավիթ Մանոյան, Գոռ Մալաքյան, Արտակ Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Ռուսլան Կորյան:

Իհարկե, ինչպես միշտ հավատում եմ մեր տղաներին և խաղադրույք կատարում մերոնց հաղթանակի վրա: Գործակիցը 7,67 է!

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018, ընտրական փուլ, E խումբ
22:45/1 սպտ
Ռումինիա — Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ