Ռումինիա – Հայաստան. Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

22:45, 11 հկտ 2021
Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Հայաստանի և Ռումինիայի հավաքականների միջև ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Բարև Ձեզ։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը մոտեցավ այն կետին, երբ կարող է վճռել իր ճակատագիրը։ Ընդ որում, հաղթանակը դեռ ոչինչ չի երաշխավորում, իսկ պարտությունը կարող է ամեն ինչ ավարտել։ Ռումինիային հետ արտագնա խաղը երկրորդ տեղի պայքարում եզրափակիչ է։ Հաղթողը շատ բան կշահի, որովհետև մեր և ռումինացիների գլխավոր մրցակից Հյուսիսային Մակեդոնիան զուգահեռ խաղալու է բացահայտ առաջատար Գերմանիայի հետ։ Մակեդոնացիների շանսերը մեծ չեն, Բունդեսթիմը երկրորդ անգամ նույն գետը չի մտնի։ Բացի այդ, Հանսի Ֆլիկի թիմն ամեն ինչ կանի ռևանշի հասնելու համար։ Այս տեսանկյունից Ռումինիայի հետ ոչ ոքին մեզ կրկին կարող է լավ դիրքում պահել։

Խոակին Կապառոսը Ռեյկյավիկում ապացուցեց, որ պրագմատիկ մարզիչ է։ Նա երկաթե մեկ միավորը գերադասում է ռիսկային խաղին ու հաղթանակ կորզելու ռոմանտիկ փորձերին։ Հավանաբար, Բուխարեստում էլ ականատես կլինենք մեր հավաքականի զգույշ խաղին։ Դա ենթադրում է գերհագեցած պաշտպանություն, որի կառուցման գործընթացին կմասնակցեն նաև Սպերցյանն ու Մխիթարյանը։ Իսլանդիայում մեր թիմի ավագն ուներ ազատություն, բայց ռումինացի ֆուտբոլիստների ավելի բարձր կարգը նրան կստիպի ավելի մեծ ուշադրություն դարձնել պաշտպանությանը։

Ռումինիան մեզ ասելու շատ բան ունի։ Երևանում կրած պարտությունը Միրել Ռադոյին ու նրա խաղացողները վստահաբար չեն մոռացել։ Ռևանշն առավել գայթակղիչ է, քանի որ հաղթել պարտադրում է նաև իրավիճակը մրցաշարային աղյուսակում։ Ռումինացիները պայքարի մեջ կնետեն բոլոր հնարավոր ուժերը։ Եվ զսպել այսպիսի մրցակցին ծայրահեղ բարդ է լինելու։ Շատ հավանական է, որ դրա համար կիրառվի խախտումների մարտավարությունը։

Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մրցակցին հաճախ են կանգնեցնելու արգելված հնարքներով ու այդկերպ փորձելու են գցել տեմպը։ Հետևաբար առաջարկում եմ ընտրել Հայաստանի հավաքականի դեղին քարտերի տոտալը 2․5-ից շատ տարբերակը։ Առնվազն երեք պատժից պետք է որ չխուսափենք։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
22:45/11 հկտ
Ռումինիա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ