Ռումինիա – Հայաստան․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 11 հկտ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Ռումինիա – Հայաստան ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Այս խմբում գերմանացիներն առաջ են պոկվել մրցակիցներից, սակայն երկրորդ տեղի համար պայքարում են Հյուսիսային Մակեդոնիան, Հայաստանը և Ռումինիան։ Ռումինացիները փոքր-ինչ հետ են մնացել և 4-րդ տեղում են՝ 2 միավոր զիջելով մրցակիցներին։ Հայաստանը չի պարտվել Իսլանդիային՝ 1։1։ Դա մեծ օգնություն է Կապառոսի թիմի համար։

Այս թիմերի միջև կայացած առաջին խաղում հայերը դրամատիկ հաղթանակ տարան 3։2 հաշվով։ Հայաստանը 1։2 հաշվով պարտվում էր, սակայն խաղի վերջնամասում 2 գոլ խփեց։ Այսպիսի հաղթանակներն օգնում են երիտասարդ կոլեկտիվին և դրական էմոցիաներ են ավելացնում։ Բայց դա վաղուց էր։

Ռումինացիներն ունեն շատ լավ խաղացողներ՝ Հաջի, Ստանչուն։ Ֆուտբոլիստներ, որոնք տպավորել են իրենց խաղով եվրագավաթային մրցաշարերում։ Այդ պատճառով էլ ռումինացիներին չի կարելի թերագնահատել։

Ռումինիային պարտվել չի կարելի և հայերն անպայման կփորձեն պայքար մղել։ Այս խաղում ռումինացիների ֆուտբոլիստների ավելի բարձր խաղամակարդակը կարող է որոշիչ լինել։ Կարծում եմ՝ Ռումինիան սեփական հարկ տակ չի պարտվի և հանդիպման գոլերի տոտալը 3․5-ից քիչ կլինի։ Գործակիցը՝ 1․60։  Այս պարագայում խաղադրույքը կաշխատի, եթե անգամ հայերին հաջողվի 1։1 հաշվով ոչ ոքի խաղալ։ Բայց Ռումինիան ֆավորիտ է և կարելի էր նրանց հաղթանակն էլ ընտրել։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
22:45/11 հկտ
Ռումինիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ