Ռումինիա – Հայաստան․ Թիմերը դարձյալ կանցկացնե՞ն գոլառատ հանդիպում

22:45, 11 հկտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Ռումինիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

Հայաստանի հավաքականի նախորդ երկու խաղերը նույն սցենարով անցան։ Խոակին Կապառոսի թիմը բացեց հաշիվը թե՛ Լիխտենշտեյնի, թե՛ Իսլանդիայի դեմ խաղերում, սակայն չկարողացավ պահել հաղթական հաշիվը։ Արդյունքում՝ երկու հանդիպումներն էլ ավարտվեցին 1։1 հաշվով։ Ու հենց այս խաղերում միավորների կորուստը կարող է ճակատագրական լինել մեզ համար։

Ռումինացիները նախորդ տուրում քիչ էր մնում անակնկալ մատուցեին և միավոր խլեին առաջատար Գերմանիայից։ Շուրջ մեկ ժամ հաշվի մեջ առաջ լինելով՝ Ռումինիայի հավաքականը չդիմացավ Բունդեսթիմի ճնշմանն ու պարտվեց 1։2 հաշվով։

Կարծում եմ, որ այս խաղում ռումինացիները, մրցաշարային աղյուսակում դիրքերը բարելավելուց բացի, այլ մոտիվացիա էլ կունենան։ Հիշենք այս հավաքականների միջև կայացած առաջին հանդիպումը, որտեղ Հայաստանը հաղթեց 3։2 հաշվով՝ մրցակցի հանդեպ թվային առավելության և մրցավարական որոշումների արդյունքում։

Այս խաղում դաշտի տերերը գուցե կհիշեն առաջին հանդիպումն ու կփորձեն ոչ միայն հաղթել, այլ դա անել խոշոր հաշվով։ Ինչպես տեսանք վերջին խաղերում, մենք բավականին շատ խնդիրներ ունենք պաշտպանությունում և գրեթե չենք փայլում կենտրոնացվածության առումով։ Այս թերացումներից Ռումինիայի հավաքականը կարող է օգտվել, սակայն․․․

Պարադոքալ է, բայց խաղային առումով ու վիճակագրությամբ էլ, Հայաստանի հավաքականը հիմնականում լավ է հանդես գալիս իրենից կարգով բարձր թիմերի հետ, եթե, իհարկե, դա Գերմանիան չէ։ Հարցն այն է, որ մենք ունենք բավականին արագ ֆուտբոլիստներ և Հենրիխ Մխիթարյան, որը, կարելի է ասել, հակագրոհներ զարգացնելու վարպետ է։ Անկասկած, մենք այդ պահեր ունենալու ենք այս խաղում։ Եթե կարողանանք օգտվել գոնե մեկից և գոլ խփել, ապա կստիպենք մրցակցին բացվել։

Չեմ պատկերացնում, թե ինչպես Իսլանդիայից և Լիխտենշտեյնից գոլ բաց թողած հավաքականն ի վիճակի կլինի անառիկ պահել սեփական դարպասը Ռումինիայի դեմ խաղում։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը՝ 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․93 գործակիցը։ Գրեթե նմանատիպ սցենար եմ պատկերացնում, ինչ Գերմանիա – Ռումինիա խաղում, սակայն այս դեպքում պարտվողը գուցե լինի Հայաստանի հավաքականը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
22:45/11 հկտ
Ռումինիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ