Ռումինիա – Հայաստան․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 11 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Ռումինիա – Հայաստան ԱԱ-2022-ի որակավորման փուլի J խմբի 8-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Անկեղ ասած՝ Հայաստանի հավաքականը վերջին խաղերում հիասթափեցնում է։ Հիասթափեցնում է ոչ թե նրա համար, որ աստիճանաբար կորցնում է խմբում 2-րդ տեղ գրավելու շանսերը (թեպետև, դա էլ երաշխիք չէ Մունդիալի ուղեգիր նվաճելու համար), այլ նրա, որ վերջին 2 տուրերում ոչ տպավորիչ և զգույշ ֆուտբոլ խաղալու պատճառով զրկվեց հնարավոր 6 միավորից։ Այն, որ մեր տղաները խաղադաշտում նվիրված են գործում, կասկած չի հարուցում, բայց Խոակին Կապառոսի թիմի խաղում կորել է փայլը։

Գրոհների փուլում բացակայում է սրությունն ու կրեատիվությունը։ Ցավալի է, բայց փաստ՝ մենք այսօր չունենք գոլ խփող հարձակվող։ Եթե որակավորման մրցաշարի սկզբում մեր հարձակման եզրերն արագությամբ և ոչ ստանդարտ գործողություններով խառնաշփոթ էին առաջացնում մրցակիցների պաշտպանությունում, ապա այժմ դա էլ չկա։ Մրցաշարի առաջին հատվածում մեր գլխավոր զենքն արագորեն պաշտպանությունից հարձակման անցնելն էր, որն այժմ, մեղմ ասած, չենք տեսնում։

Թիմը դադարել է արագ ֆուտբոլ խաղալ։ Գուցե ենթախմբում առաջատարների շարքում մնալն է ճնշում Խոակին Կապառոսին և ստիպում ավելի զգույշ գործել։ Իսպանացի փորձառու մասնագետը Լիխտենշտեյնի և Իսլանդիայի հետ խաղերում նախընտրեց 1 միավորը, երբ կարելի էր ռիսկի գնալ և փորձել հաղթել, քանի որ 2 դեպքում էլ մրցակիցները թույլ էին տալիս խաղալ և հաճախ էին սխալվում։ Էլ չեմ խոսում հյուսիսմակեդոնացիների հետ մրցավեճի մասին։

Իսլանդիայի հետ խաղը Հայաստանի հավաքականը սկսեց 1 հենակետայինով։ Ակնհայտ էր, որ մեր մեկնարկային կազմը հարձակողական է։ Գոլ խփելուց հետո առավելությունը մեծացնելու մասին մտածելու փոխարեն նահանջեցինք, շեշտը դրեցինք հակագրոհների վրա և հնարավորություն տվեցինք դաշտի տերերին ակտիվանալ ու ստացանք ոչ պարտադիր գոլ։ Դրանից հետո միստերը դաշտ դուրս բերեց 2-րդ հենակետայինին՝ նպատակ ունենալով պահել 1։1 հաշիվը։

Ամենևին նպատակ չունեմ մտնել իսպանացի մասնագետի ներքին խոհանոց, քավ լիցի, սակայն իսլանդացիների հետ մրցավեճի 2-րդ խաղակեսում զգացվեց Ժիրայր Շաղոյանի և Վահան Բիչախչյանի բացակայությունը։ Այո՛, պահեստայինների նստարանին կար Էրիկ Վարդանյանը, բայց նրան էլ մեր մարզիչը հնարավորություն չտվեց։ Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։ Միգուցե Կապառոսը նախընտրեց 1 միավոր վաստակել և ուժերը խնայել ռումինացիների հետ խաղի համար։

Ռումինիան լավ ընթացք է հավաքել և անհամբեր սպասում է ռևանշի։ Վերջին հանդիպումներում երևաց, որ մեր տղաները խնդիր են ունենում, երբ մրցակիցներն ավելացնում են տեմպն ու սկսում արագ տեղաշարժվել դաշտում։ Ռումինացիները բացի արագությունից, նաև տեխնիկապես են շատ հարուստ։ Այո՛, մենք կռվելու ենք, դրանում 2 կարծիք լինել չի կարող, բայց Հայաստանի հավաքականն այժմ խնդիր ունի նաև պահերի ստեղծման և իրացման հետ։ Դաշտի տերերը լավ գիտակցում են, որ մենք այն մարզավիճակում չենք, ինչ մրցաշարի առաջին հատվածում։ Գրեթե չեմ կասկածում՝ Հայաստանի հավաքականը գնդակը հանձնելու է մրցակցին և ապավինելու է հակագրոհներին, բայց ռումինացիները դժվար թե շատ հնարավորություններ տան մեզ։ Միրել Ռոդոյիի տղաները նետվելու են առաջ և չի բացառվում, որ մի քանի անգամ ճեղքեր առաջանա նրանց թիկունքում, եթե կարողանանք օգտվել, միգուցե այլ խաղ կստացվի։ Սակայն չեմ կարծում, որ դաշտի տերերը շատ հնարավորություն կտան մեզ։

Ցավով եմ նշում, սակայն մի տեսակ չեմ հավատում, որ մենք նույնիսկ 1 միավոր կվաստակենք։ Կարծում եմ՝ Ռումինիան կհաղթի առնվազն 3 գոլի տարբերությամբ։ Այդ խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 5․20 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/11 հկտ
Ռումինիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ