Ռումինիա — Չիլի. Եգոր Տիտովի կանխատեսումը

22:00, 13 հնս 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Կլուժ Արենա» մարզադաշտում կայանալիք Ռումինիա — Չիլի ընկերական հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում թիմերը կխաղան ոչ-ոքի: 

Չիլիի հավաքանը Ռուսաստանի հետ հանդիպումից հետո ուղևորվեց Ռումինիա, որտեղ թիմին սպասվում է խաղ տեղի թիմի հետ: Ռումինացիներն անհաջող հանդես եկան աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում և դժվար թե կարողանան հասնել բաղձալի ուղեգրի: Ռումինիան երկու ցավալի պարտություններ կրեց Լեհաստանի հավաքականից: Առաջիկա հանդիպումը երկրպագուների առջև ինչ-որ կերպ վերականգնվելու միջոց է, վերջիվերջո ռումինացիներին դիմակայելու է Հարավային Ամերիկայի վերջին երկու խաղարկությունների ուժեղագույն հավաքականը: Բայց չիլիացիները կամաց-կամաց իրենց պատրաստում են Կոնֆեդերացիների գավաթին, նրանք բարելավում են մարզավիճակը և կարող են լինել վտանգավոր հակառակորդ: Վերջերս նրանց տեսանք Մոսկվայում, խաղացին շատ համակրելի, հատկապես առաջին խաղակեսում և միայն հետո թուլացրեցին: Բայց արդեն երեքշաբթի նրանք ֆիզիկականի տեսանկյունից ավելի լավը կարող են լինել: Բացի այդ, Ալեքսիս Սանչեսը լիովին կարող է խաղալ առաջին րոպեներից:

Այստեղ ռիսկի կդիմեի խաղադրույք կատարել ոչ-ոքիի վրա: Ռումինիան ցանկանում է հաղթել, բայց կարգով զիջում է: Չիլիացիներն էլ Կոնֆեդերացիաների գավաթին նախապատրաստվելու հետ կապված հարցերն են լուծում:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
22:00/13 հնս
Ռումինիա - Չիլի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ