«Ռոմա» – «Նապոլի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 24 հկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ռոմա» – «Նապոլի» Իտալիայի առաջնության 9-տուրի հանդիպման վերաբերյալ։

Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռոման» այս մրցաշրջանում արդեն կրել է 4 պարտություն, որոնցից վերջինը ոչ մի կերպ չի տեղավորվում որևէ ընկալման կամ տրամաբանության մեջ։ Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրում «Գայլերը» Նորվեգիայում կրեցին ծայրահեղ ծան պարտություն՝ 1․6 հաշվով զիջելով «Բոդե Գլիմտին»։ Խաղից հետո, նույնիսկ, ֆուտբոլիստները մոտեցան հյուրերի սեկտորին, որտեղ հավաքված էին Հռոմից ժամանակ երկրպագուներն ու ներողություն խնդրեցին, սակայն փոխարնն արժանացան ամենաստորացուցիչ վիրավորանքների։ «Նապոլիի» հետ առաջիկա հանդիպումը ոչ մի լավ բան չի խոստանում։ 

Այն, որ նեապոլյան ակումբը գերազանց է սկսել առաջնությունը, «մեռանք ասելով». 9 խաղում նույնքան հաղթանակ։ Նման ցուցանիշ չունի ոչ մի թիմ։ Ճիշտ է Եվրոպա լիգայում Սպալետիի թիմը հասցրել է պարտվել ու ոչ ոքի խաղալ, բայց հայրենիքում առայժմ անկասելի է։ Վերջին խաղերում միավորները, թեպետ, գալիս են ավելի ու ավելի մեծ դժվարությամբ, բայց քանի դեռ թիմի վրա ճնշում չկա, կարելի է շարունակել այս ֆենոմենալ շարքը։ Միակ խնդիրը Մոուրինյոն է, որը կարող է ինչպես խառնել բոլորի խաղաքարտերը, այնպես էլ ուղիղ տեղը քանդել սեփական տունը։ 

Նախորդ խաղում «Ռոման» խաղաց պահեստային կազմով, առանցքային ֆուտբոլիստները Նորվեգիայում դուրս եկան փոխարինման ու հիմա պատրաստ են նորից խաղալ առաջին րոպեներից։ Նախորդ 3 ներքին խաղերում հաղթել է «Նապոլին»  ու կարող է պատմության առաջին անգամ տանել 4-րդ անընդմեջ հաղթանակը, բայց վստահ ե, որ «Բոդե Գլիմտից» կրած պարտությունը լավ դաս կլինի Մոուրինյոյի համար, և սեփական խաղադաշտում Հռոմի թիմը կվերականգնի խարխլված հեղինակությունը ու կտանի հաղթանակ՝ դառնալով առաջինը, որը ծնկի կբերի իր նախկին «ալենատորեին»։ 

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
20:00/24 հկտ
«Ռոմա» – «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ