«Ռոմա» – «ԲԿՄԱ Սոֆիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 16 սպտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ռոմա» – «ԲԿՄԱ Սոֆիա» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղի վերաբերյալ։

«Ռոման» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ անցկացրել է 5 պաշտոնական հանդիպում, որոնց ընթացքում ցույց է տվել իր բնավորությունը: Պաուլու Ֆոնսեկայի «հավեսով» թիմից փաստացի ոչինչ չի մնացել։ Պահպանվել է միայն արդյունավետությունը, բայց փոխարենն ավելացել է կայունությունը։ Եվ լավ է, որ չկա Ֆոնսեկան. պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «Ռոման» նախորդ մրցաշրջանում արդեն մրցել է Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ և երկու խաղերում էլ չի կարողացել հաղթել (0:0, 1:3): Հիմա պատկերը հաստատ այլ կլինի։

Նախախաղային ասուլիսի ընթացքում «Յուրահատուկը» խոստովանել է, որ առաջիկա խաղում առաջին անգամ կդիմի ռոտացիայի։ Միևնույն ժամանակ, «Գայլերի» գլխավոր մարզիչը լուրջ է մոտեցել մրցակցին, տեսանյութերով ուսումնասիրել է խաղը, օգնականին էլ գործուղել է Բուլղարիա՝ հետևելու «Բանակայինների» մասնակցությամբ ներքին առաջնության խաղին։

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում Մոուրը, միանշանակ, հիմնական կազմում դաշտ է դուրս բերելու Ստեֆան Էլ-Շարավիին՝ հանգիստ տալով Հենրիխ Մխիթարյանին։ Շունչ քաշելու շանս կստանան նաև Տեմի Աբրահամը, Վինյան, Ռիկ Կարսդորպը, հենակետային կիսապաշտպաններից ու կենտրոնական պաշտպաններից մեկը։ Առաջին րոպեներից դաշտ դուրս կգա Բրայան Ռեյնոլդսը, Ձանիոլո-Պերես դուետի ընտրությունը Մոուրինյոն կկատարի վերջին պահին։

ԲԿՄԱ-ն ունի կադրային լուրջ խնդիրներ. ակումբի լավագույն ռմբարկու Ջորդի Կայսեդոն որակազրկված է։ Վնասվածքի պատճառով «Ռոմայի» հետ խաղը բաց կթողնի պաշտպանության գիծը գրեթե ամբողջությամբ՝ Ջեֆերսոն, Տիբո Վիոն ու Մեննո Կոխ։ Հարձակման գծի ևս երկու պատասխանատներ պիտի պատրաստ լինեին խաղին, սակայն բժիշկները ոտքի չեն կարողացել կանգնեցնել Ամոս Յուգային ու Բիսմարկ Չարլզին։

Անկախ նրանից՝ ինչ կազմ է դուրս բերելու Մոուրինյոն, հաղթանակը նման կարգի մրցակցի դեմ խաղում պարտադիր է, և որևէ կասկած չի հարուցում։ «Ռոման» Ժոզեի հետ արդյունավետ ֆուտբոլ է խաղում։ Պատկերն այդ տեսանկյունից չի փոխվի։

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/16 սպտ
«Ռոմա» – ԲԿՄԱ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ