«Բարսելոնա» – «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:15, 24 հկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բարսելոնա» – «Ռեալ» Իսպանիայի առաջնության 10-տուրի հանդիպման վերաբերյալ։

Առաջիկա հանսգտյան օրերին եվրոպական ակումբային ֆուտբոլը ֆանատներին իսկական տոնական երեկո է առաջարկում. մի շարք թոփ հանդիպումներ, որոնցից գլխավորն, այնուամենայնիվ, անկախ ակումբային նախասիրություններից, տեղի կունենա «Կամպ Նոու» ստադիոնում։ Էլ կլասիկո՝ «Բարսաելոնա» – «Ռեալ»։ 

Ակումբները տարբեր կերպ են հանդես գալիս այս մրցաշրջանում։ «Արքայական» ակումբը, չնայած տրանսֆերային համեստ ծախսերին, այս առաջնությունում խաղում է գրավիչ ու, ամենակարևորը, արդյունավետ ֆուտբոլ։ Անչելոտիի տղաները ոչ միայն միավորներ են վաստակում, այլև ստաբիլ գոլահարում են մրցակիցներին։ Կարիմ Բենզեման ցույց է տալիս իր կարիերայի, գուցե, լավագույն ֆուտբոլը. նա այս պահին իր թիմի ու Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է։ Բայց վերջին 5 խաղերում նույնիսկ նա չի օգնում հաղթել. 3 խաղից բաղկացած շարքը, որտեղ «Ռեալը» ոչ ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ և իրար հետևից պարտվեց «Շերիֆին» ու «Էսպանյոլին», ավարտվեց միայն Կիևում, որտեղ մադրիդցիները քարը քարի վրա չթողեցին «Շախտյորից»՝ 5։0։ 

«Բարսայի» մասին նույնը, իհարկե, չես ասի։ Ռոնալդ Կումանի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում։ Ներքին առաջնությունում թիմը չի կարողանում թափ հավաքել, իսկ Չեմպիոնների լիգայում ուշքի եկավ միայն երրորդ տուրում՝ տանելով առաջին հաղթանակը Կիևի «Դինամոյի» նկատմամբ։ Սակայն խոսել ոտքի կանգնելու մասին դեռևս բարդ է։ Վերջին շաբաթների ամենալուսավոր կետը Անսու Ֆատիի վերադարձն է, ինչն էլ «Բարսայի» համար արդյունք է ապահովում։

Նախորդ Էլ կլասիկոների վիճակագրությունը «Ռեալի» կողմն է՝ 3 անընդմեջ հաղթանակ մրցաշրջանի կարևորագույն խաղերում։ «Բարսան» նախորդ անգամ հաղթել է 2019-ին։ Չեմ կարծում, որ հիմա որևէ բան կարող է փոխվել։ «Սերուցքայինների» հավաքած մարզավիճակը բավական կլինի հաղթել այս «Բարսային»։ Ի դեպ, նախորդ անգամ «Ռեալը» կատալոնացիների նկատմամբ 4 անընդմեջ հաղթանակ տարել է հեռավոր 1965 թվականին։ 

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
18:15/24 հկտ
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ