«Ռոստով» — ՊՍՎ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 28 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռոստով» — ՊՍՎ հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

Ռուսաստանի նախորդ առաջնության ամենավառ ու յուրօրինակ թիմը` «Ռոստովը» կփորձի ուշքի գալ առաջին տուրում Մյունխենի «Բավարիայից» կրած դառը պարտությունից ու վերականգնել վստահությունն իր նկատմամբ: Դրա համար անհրաժեշտ է սեփական հարկի տակ առնվազն միավոր վաստակել hոլանդական ՊՍՎ Էյնդհովենի հետ խաղում: Եթե հաշվի առնենք, որ «Բավարիայի» հետ դիմակայությունն առաջինն էր ու ինչ-որ տեղ նաև ներելի, ապա հիմա ռուսական ակումբը սխալվելու իրավունք չունի:

Վերջին շրջանում, իհարկե, ռուսների մոտ նկատվում է խաղային որակի անկում: Մյունխենյան ֆիասկոյից հետո ռոստովցիները հասցրել են 1 անգամ պարտվել ներքին առաջնությունում «Կրասնոդարին», ինչպես նաև դուրս մնալ գավաթի խաղարկությունից` զիջելով Մոսկվայի «Դինամոյին»: Երեքխաղյա պարտությունների շարքը ընդհատեց «Լոկոմոտիվի» նկատմամբ տարած հաղթանակը: «Ռոստովի» գլխավոր կորուստը հարձակվող Ալեքսանդր Բուխարովի վնասվածքն է: Նա բացակայում է արդեն 2 շաբաթ: Փոխարենն ավարտվում է Ֆյոդոր Կուդրեշովի որակազրկումը: Դեռևս «Այաքսի» հետ որակավորման վերջին փուլի խաղից հետո նա ստացել էր երեքխաղյա որակազրկում, որը սակայն կրճատվել է: Նշենք, որ երիտասարդ Ալեքսանդր Զինչենկոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին», ևս պատրաստ է խաղին:

Պետք է հաշվի առնել, որ «Աթլետիկոյից» կրած պարտությունն առաջին տուրում իսկական աղետ էր Ֆիլիպ Կոկուի գլխավորրած թիմի համար: Փաստորեն, հոլանդական ակումբը պարտվել է իր հիմնական մրցակցին: Դժվար թե «Բավարիան» լուրջ խնդիրներ ունենա առաջին տեղի հետ կապված հարցում: Իսկ եթե ՊՍՎ Էյնդհովենը պարտվի նաև «Ռոստովին», կարելի է մոռանալ խմբից դուրս գալու մասին: «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո Կոկուի թիմը պարտվեց «Ֆեյենորդին», սակայն հետագայում կարողացավ 2 հաղթանակ տանել, որոնցից մեկը` գավաթի խաղարկությունում: Ենթադրելի է, որ այս խաղում Կոկուն դաշտ դուրս կբերի իր և հոլանդակա ֆուտբոլի համար սիրելի 4-3-3 դասավորությունը, որի հարձակման սուր ծայրում կգործի Պերեյրո-Դե Յոնգ-Նարսինխ եռյակը: Պերեյրոն խաղադաշտ դուրս չէր գա, եթե վնասվածք չունենար Լոկադիան:

Թեև իմ կարծիքով հանդիպումը լինելու է սակավագոլ, բայց մյուս կողմից էլ ենթադրում եմ, որ երկու թիմերն էլ պետք է դառնան գոլի հեղինակ ու ձգտելու են միայն հաղթանակի: Եթե հաշվի առնենք, որ «Ռոստովը» գիտի ինչպես հաղթել հոլանդական ակումբներին, ենթադրում եմ, որ երկու կողմերն էլ այսօր գոլ կխփեն:

Երկուսն էլ կխփեն – Այո – 1,93 գործակից

Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ, 2-րդ տուր
22:45/28 սպտ
«Ռոստով» — ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ