«Ռոստով» – ՊՍՎ. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 28 սպտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռոստով» – ՊՍՎ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ գոլերի փոխանակություն տեղի չի ունենա:

Իհարկե, ՊՍՎ-ն ուժեղ է և՛ «Անդերլեխտից», և՛ «Այաքսից», որոնց «Ռոստովը» հանդիպեց որակավորման ժամանակ: Գումարած դրան, ՊՍՎ-ն առաջին տուրում զիջեց «Աթլետիկոյին», բայց վատ տեսք չուներ, 11 մետրանոց չիրացրեց: Այս զույգում կորոշվի, թե ով է շարունակելու ելույթները եվրգավաթներում, բայց Եվրոպա լիգայում: Կանխատեսման համար բարդ խաղ է: Կարծում եմ, որ սա երեք արդյունքի խաղ է: Շատ գոլեր պետք չէ սպասել: ՊՍՎ-ն կարողանում է խաղալ պաշտպանությունում: Վերջերս Հոլանդիայի առաջնությունում սկզբունքային խաղ եղավ, որտեղ ՊՍՎ-ն 0:1 հաշվով զիջեց «Ֆեյենորդին»: Հավանաբար սա անսպասելի արդյունք էր, բայց միայն նրանց համար, ովքեր չեն հետևում Հոլանդիայի առաջնությանը: Եթե վերադառնանք «Ռոստովի» հետ խաղին, ապա երկու թիմերն էլ կարողանում են պաշտպանությունում լավ խաղալ: 0:0 հաշիվն այստեղ լրիվ հավանական է, բայց գոլ կարող է լինել: Կարծում եմ, որ այս խաղում առավելագույնը 1 թիմ կարող է գոլ խփել: Ընտրում եմ «երկուսն էլ կխփեն — Ոչ» խաղադրույքը: Գործակիցը 1,85 է: Վստահ չեմ, որ «Ռոստովը» գոլ կխփի, նա դեռ եվրագավաթային փորձառու թիմ չէ: Հյուրերի գոլի վրա էլ վստահ չեմ: Չեմ կարծում, թե ՊՍՎ-ն կբացվի: Հոլանդական ակումբը կհիշի «Ռոստովի» դեմ տնային խաղի մասին: Ինչ վերաբերում է տանտերերին, ապա նրանք առանձնապես երբեք էլ բաց ֆուտբոլ չեն խաղում:

Օրդինար: Պարտված
ՉԼ, խմբային փուլ, 2-րդ տուր
22:45/28 սպտ
«Ռոստով» – ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ