«Ռոստով» — «Մանչեսթեր Յունայթեդ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:00, 09 մրտ 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստով» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ «Ռոստովը» չի պարտվի: 

«Ռոստովը» 7 եվրագավաթային տնային խաղերից միայն մեկում է պարտվել: Թիմն արդեն մարտի սկզբին ֆունկցիոնալ առումով լավ է պատրաստված, չունի վնասվածք ստացած ֆուտբոլիստներ (հարցականի տակ է միայն Ջանաևի մասնակցությունը), իսկ վերջին երեք շաբաթներում հաղթանակներն, իհարկե, էլ ավելի շատ վստահություն են հաղորդել սեփական ուժերի նկատմամբ:

«Յունայթեդը» երկու կադրային խնդիր ունի, և երկուսն էլ կարևոր են: Վերջին ամիսներում ոչ միայն առաջատար դարձած, այլև թիմի գրոհների առանցքային մասնակից Հենրիխ Մխիթարյանը կարող է չմասնակցել խաղին: Ինչպես նաև կբացակայի լավագույն կենտրոնական պաշտպան Էրիկ Բային, ով որակազրկված է:

Մանկունյանցիները գոլային պահերի ստեղծման հետ կապված խնդիրներ ունեն՝ շաբաթ օրվա «Բորնմութի» հետ հանդիպումը դրա վառ ապացույցն է: Կարելի է պատկերացնել, թե ինչ նրանք կզգան, բախվելով ռոստովցիների 5 պաշտպաններից և 3 կիսապաշտպաններից կազմված պատի հետ:

Ռոստովցիների մարզադաշտի խոտածածկի վիճակը միայն բարդացնում է դրությունը՝ այնտեղ գրոհներ քանդելը, բնականաբար, ավելի հարմար է, քան ստեղծելը:

Եվ վերջում հետաքրքիր վիճակագրական փաստ. 2016 թվականին «Յունայթեդը» Եվրոպայի լիգայի յոթ արտագնա խաղերից հինգում պարտվել է:

Օրդինար: Հաղթած
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ
22:00/9 մրտ
«Ռոստով» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ