«Ռոստով» — «ԲԿՄԱ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

20:30, 12 մրտ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել «Օլիմպ-2» մարզադաշտում կայանալիք ՌՖՊԼ-ի 20-րդ տուրի «Ռոստով» — «ԲԿՄԱ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում առաջնության առաջատար ԲԿՄԱ-ն հաղթանակ կտանի: 

Չեմպիոնական խաղ ! Անկեղծ ասած` զարմացրեցին այս խաղի վերաբերյալ սահմանված գործակիցները, ենթադրում էի, որ «ԲԿՄԱ»-ի հաղթանակը 2-ից ավել չի գնահատվի: Բայց տեսնում եմ, որ գործակիցը մի փոքր բարձր է: Բուքմեյքերները վստահ չեն, որ «բանակայիններն» այս խաղում հաղթանակի կհասնեն: «Ռոստովը» ստիպել է բոլորին հարգել իրեն: Բայց ինձ թվում է, որ խաղի հենց սկզբից «Ռոստովը» շատ զգույշ է խաղալու, հավաքված, կարելի է ասել` ոչ-ոքիի վրա: Եվ դա թիմին հուսախաբ կանի: «ԲԿՄԱ»-ն «Սպարտակի» հետ դերբիում ցույց տվեց իր պատրաստվածությունը: Երեւում է, որ Սլուցկու թիմը ֆիզիկապես եւս լավ պատրաստված է եւ խաղային տոնուսի հետ ամեն ինչ կարգին է: Եթե «Ռոստովը» փակվի, ապա «բանակայիններն» իրենց շանսը կգտնեն: Կիսապաշտպանությունում ամեն ինչ կարգին է: «ԲԿՄԱ»-ում գործնականում յուրաքանչյուրը կարող են փոխանցումներով ճեղքել «Ռոստովի» պաշտպանությունը` ե՜ւ Շիրոկովը, ե՜ւ Երյոմենկոն, ե՜ւ Ձագոեւը: Լարված խաղ է լինելու, բայց ի վերջո խաղադրույք եմ կատարում «ԲԿՄԱ»-ի հաղթանակի վրա: Որոշիչ պահերին ֆուտբոլիստների անհատական կարգը կերեւա:

Օրդինար: Պարտված
ՌՊԼ, 20-րդ տուր
20:30/12 մրտ
«Ռոստով» - «ԲԿՄԱ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ