«Ռոստով» — «Այաքս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում այսօր հայտնի կդառնան խմբային փուլի վերջին մասնակիցները: Փլեյ-օֆֆ փուլի 4-րդ շրջանում հատկապես տպավորիչ էր ռուսական «Ռոստովի» ու հոլականդական «Այաքսի» միջև առաջին հանդիպումը: «Ամստերդամ Արենա» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի: Եթե նարնջագույն առաջնության ամենատիտղոսակիր ակումբի համար այդ ոչ-ոքին կարելի էր ձախողում համարել, ապա ռուսական թիմն իր առաջին փորձից հյուրընկալվելիս չպարտվեց` 1:1:
Հոլանդական ակումբը պատասխանատու խաղից առաջ կազմի հետ որոշակի խնդիրներ ունի: Թերևս գլխավորը դարպասապահի հարցն է: Յասպեր Սիլեսենն արդեն մեկ ոտքով «Բարսելոնայում» է: Նրա պոտենցիալ փոխարինող Օնանան խիստ անհաջող է նշել իր նորամուտը: Վիլլեմ II-ի հետ Հոլանդիայի առաջնության հերթական խաղում հենց նրա պատճառով թիմը պարտվեց 1-2 հաշվով: Չի բացառվում, որ հենց նրա «ջանքերով» հոլանդական ակումբը դուրս մնա հետագա պայքարից:
Մրցաշրջանի մեկնարկից առաջ ռուսական ակումբում առաջացան ֆինանսական լուրջ խնդիրներ: Սակայն անկախ այդ ամեն ինչից, «Ռոստովը» ցույց է տալիս հիանալի ֆուտբոլ, ոչ մի կասկած չկա, որ այս խաղում ամեն ինչ կանի դրական արդյունքի հասնելու համար: Թեպետ Կուրբան Բերդիևն արդեն «Ռոստովում» չէ, սակայն ակումբի տղաները պատրաստ են մեռնել խաղադաշտում: Հիմա թիմը գլխավորում է Դմիտրի Կիրիչենկոն, բացի դրանից էլ խաղը կկայանա Ռոստով քաղաքում: Առավելությունն այս պարագայում ռուսական թիմի կողմն է:
Հոլանդական ակումբի մուտքը Չեմպիոնների Լիգա ոչնչով չի հիշվի, իսկ ահա «Ռոստովի» հայտնվելը մեծ ֆուրոր կառաջացնի ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ Եվրոպայում: Այնպես որ, կարծում եմ` «Ռոստովը» կանցնի հաջորդ փուլ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: