«Ռոստով» — «Այաքս». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 24 օգս 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Օլիմպ-2» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ռոստով» — «Այաքս» պատասխան հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում դաշտի տերերը կկարողանան երկրորդ կեսում գոլ խփել: 

Չնայած այն բանին, որ «Այաքսն» օրերս պարտվեց «Վիլլեմ II»-ին, առաջիկա հանդիպումը երեք արդյունքի վրա է: «Ռոստովն» անսպասելիորեն խոշոր հաղթեց «Տոմին»՝ դեռ առաջին խաղակեսում խփելով երկու գոլ: «Այաքսը», ինչպես ինձ է թվում, կարող էր մտքում պահել Ռոստովում կայանալիք պատասխան հանդիպումը՝ դուրս գալով իր առաջնության խաղում: Հնարավոր է՝ «Վիլլեմ II»-ի հետ խաղում արագ գոլը չար կատակ խաղաց ամստերդամցիների հետ: Ժամանակից շուտ թուլացան, երկու անգամ գոլ բաց թողեցին, իսկ այնուհետև չկարողացան հավաքվել:

Դժվար թե «Այաքսը» փակվի արտագնա խաղում: Վերջիվերջո նրան պետք է անպայման գոլ խփել: Իսկ «Ռոստովը», իհարկե, ունակ է հակագրոհների ժամանակ պատժել մրցակցին: Կարծում եմ՝ առաջին խաղակեսը բովանդակալից չի ստացվի: «Ռոստովը» ուշադիր է խաղալու, կփակի դեպի իր դարպասը տանող ճանապարհները, իսկ ահա երկրորդ կեսում «Այաքսը» հաստատ ավելի շատ է բացվելու, գնալու է առաջ: Ճիշտ է՝ հնարավոր է նաև, որ «Ռոստովին» պետք լինի գոլ խփել: Առաջարկում եմ խաղադրույք կատարել երկրորդ խաղակեսում «Ռոստովի» գոլի վրա: Ռոստովցիներն ունակ են հակագրոհների ժամանակ պատժել մրցակցին, երբ այն բացվում է: Բայց եթե նույնիսկ հաշիվը բավարարի «Այաքսին», «Ռոստովը» կարողանում է երկրորդ խաղակեսի ընթացքում միանալ: Ֆիզիկականի տեսանկյունից թիմի մոտ ամեն ինչ լավ է:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. որակավորման փլեյ-օֆֆ փուլ. պատասխան հանդիպում
22:45/24 օգս
«Ռոստով» - «Այաքս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ