«Ռոմա» – «Զարյա»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:55, 25 նյմ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ռոմա» – «Զարյա» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի C խմբի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Այս դիմակայության կարևորությունը կողմերը շատ լավ են գիտակցում։ Նախավերջին տուրից առաջ C խմբի բոլոր մասնակիցներն ունեն փլեյ-օֆֆ դուրս գալու լավ շանսեր։

Ամեն ինչ պարզ է։ Եթե «Գայլերը» հաղթեն, ապա կշարունակեն ճանապարհը մրցաշարում, ոչ ոքիի դեպքում ամեն ինչ կմնա օդում կախված, իսկ պարտության մասին անգամ ավելորդ է խոսել։ «Ռոման» պարտավոր է հաղթել։

Հռոմեացիները բավականին լավ տրամադրությամբ են մոտենում այս դիմակայությանը։ A Սերիայի նախորդ տուրում Ժոզե Մոուրինյոյի կոլեկտիվն իր նոր մարտավարությամբ կարողացավ հաղթել «Ջենոային» և փչացնել մրցակցի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի նորամուտը։

Կարծում եմ՝ բավականին մարտական խաղ կստացվի։ «Զարյան» Ուկրաինայի Պրեմիեր լիգայի վերջին տուրերում կարգավորել է խաղը և բավականին ագրեսիվ ու հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում։

Ուկրաինական թիմն ամեն ինչ անելու է հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար՝ մանավանդ, որ վերջին տուրում տանն ընդունելու է նորվեգական «Բուդե Գլիմտին»։

Իհարկե, դժվար է հավատալ, որ հյուրերը կկարողանան «Օլիմպիկո» ստադիոնում հրաշք գործել։ «Ռոման» գերմոտիվացված է , հետևաբար փորձելու է հնարավորինս արագ գոլ խփել ու քանդել մրցակցի խաղը։

«Ջենոայի» հետ մրցավեճում փայլուն ֆուտբոլ խաղաց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Այնքան փայլուն, որ անգամ պորտուգալացի մասնագետը խաղից հետո տված հարցազրույցում չթաքցրեց հիացմունքը։ Բոլորս էլ գիտենք, որ երբ Հենրիխը աչքի է ընկնում արդյունավետ գործողությամբ, սկսում է ավելի վստահ գործել։ Ջենովացիների հետ խաղում «Յուրահատուկը» Մխիթարյանին ազատություն էր տվել, իսկ հայ կիսապաշտպանը նման դեպքերում ճախրում է խաղադաշտում։

Այս դիմակայության կարևորությունը թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կլինի մեկնարկային կազմում և այս անագմ էլ կփայլի։ Ասիստների երաշտն ավարտվեց, այժմ  ժամանական է գոլ խփել։

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
23:55/25 նյմ
«Ռոմա» - «Զարյա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ