«Ռոմա» – «Զալցբուրգ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Զալցբուրգին» պարտվելուց հետո «Ռոման» շատ վճռական է տրամադրված տնային խաղից առաջ։ Իհարկե, կան իրարամերժ տեղեկություններ ստադիոնը լեցուն է լինելու, թե՝ ոչ, բայց այն, որ Ժոզե Մոուրինյուն իր ֆուտբոլիստներին լավագույնս տրամադրելու է հաղթանակի հասնալու համար, կասկածից վեր է։
Իտալական պարբերականները գրում են, որ այս դիմակայությունում պարտվելը «Ռոմային» կազատի մի շարք գլխացավանքներից և «Գայլերը» կկենտրոնանան ներքին առաջնությունում ելույթների վրա։ «Ռոման» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում բարձրացել է 3-րդ տեղ և ակումբի նպատակն է մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում։
Այնուամենայնիվ, «Ռոման» այն ակումբը չէ, որը կարող է իրեն թույլ տալ պարտվել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում, հատկապես՝ «Զալցբուրգի» նման թիմին։ Կազմը թույլ է տալիս պայքարել այս մրցաշարում։ Կարծում եմ, որ «Ռոման» չի հանձնվի և լրջորեն կտրամադրվի այս խաղին։
Տնային խաղում «Ռոման» պետք է հաղթի։ Առաջին հանդիպումն ավարտվել է «Զալբուրգի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Այնպես որ, «Ռոման» նվազագույնը պետք է հաղթի 1 գոլի տարբերությամբ, որպեսզի գոնե խաղը տեղափոխի լրացուցիչ ժամանակ։
Իմ կանխատեսումն է՝ «Ռոմայի» հաղթանակ՝ 2․00 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: