«Ռոմա» — «Յուվենթուս». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

22:45, 14 մյս 2017
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել իտալական Ա Սերիայի 37-րդ տուրի «Ռոմա» — «Յուվենթուս» հանդիպման վերաբերյլալ: Նա կարծում է, որ այս խաղում հաջողության կհասնեն թուրինցիները:

Կարծում եմ, որ այս խաղում ևս չեմպիոնի անունը հայտնի կդառնա: Թեև «Ռոման» տանն է խաղում, «Յուվենթուսը» հիմա մեքենայի է նման, որը բոլորին իր ճանապարհից դուրս է թողնում: «Ռոման» բացառություն չի լինի, մանավանդ, որ նախավերջին տուրում թիմը հռոմեական դերբիում 1:3 հաշվով պարտվել էր «Լացիոյին»: Դրանից հետո, ճիշտ է, Սպալետիի ֆուտբոլիստները 4:1 հաշվով ջախջախել են «Միլանին», բայց նստվածքը մնացել է:

«Յուվեն» հիմա այնքան ուժեղ է բոլոր մնացած թիմերից, որ միայն ինքն իրեն կարող է պարտվել: Հավատում եմ, որ թուրինցիները չեն ձգձգի չեմպիոնության հարցը: Առջևում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է: Որքան շուտ նրանք ապահովեն չեմպիոնությունը, այնքան ավելի լավ կլինի: Դա թիմին հնարավորություն կտա խնայել ուժերը գլխավոր դիմակայության համար:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 36-րդ տուր
22:45/14 մյս
«Ռոմա» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ