
«Ռոմա» — «Վերոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Ռոման» այս մրցաշրջանի համար իր առջև դրել էր խնդիր Չեմպիոնների լիգայի հաջորդ տարվա խաղարկություն վերադառնալու համար, սակայն խանգարեցին վնասվածքները և պանդեմիան։ Հարկադրված դադարից հետո Պաոլո Ֆոնսեկայի տղաները չեն փայլում ստաբիլությամբ, սակայն առաջիկա խաղում մրցակիցն այնքանով է հարմար, որ կարելի է վստահորեն 3 միավոր վաստակել։
«Վերոնան» այս մրցաշրջանում այդքան վատ տպավորություն չի թողնում։ Միայն այն հանգամանքը, որ Ռումեոյի և Ջուլիետի հայրենի քաղաքի ներկայացուցիչները մրցաշարային աղյուսակի լավագույն տասնյակում են։ Նրանց այլևս չի սպառնում ուժեղագույնների դիվիզիոնը լքելը, այնպես որ, նրանք խաղալու են սեփական հաճույքի համար։ «Ռոմայի» հետ նրանք խաղալու են երկրորդ համարով, ինչպես և գրեթե բոլոր նախորդ հանդիպումներում։ Վերջին 2 խաղում «Վերոնան» 2 ոչ-ոքի է խաղացել։ Ենթադրում եմ, «Ռոմայի» պես մրցակցի հետ խաղում երրորդ անընդմեջ ոչ-ոքիին «Վերոնայի» երկրպագուները դեմ չեն լինի։
Պաոլո Ֆոնսեկան վերջին շրջանում տակտիկական կտրուկ փոփոխություն է կատարել՝ անցնելով մաքուր 3 կենտրոնական պաշտպանով խաղին։ Գուցե առաջիկա խաղին նա այդ տակտիկային չապավիներ, սակայն առաջատար պաշտպան Քրիս Սմոլինգի բացակայությունը ստիպում է ավելի ուշադիր կառուցել թիմի պաշտպանությունը։ Կա ուրախալի լուր. շարք է վերադարձել Նիկոլո Ձանիոլոն, սակայն «Վերոնայի» հետ խաղում, ամենայն հավանականությամբ, կլինի պահեստայինների նստարանին։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս վատ թափ չի հավաքել, վերջին խաղերում արդյունավետ է, խփում է գոլեր ու կատարում գոլային փոխանցումներ։ Հուսանք այս անգամ էլ նրա հարվածները դիպուկ կլինեն։ Ենթադրում եմ, որ «Ռոման» կհաղթի, սակայն սեփակնա դարպասն անառիկ պահելը գրեթե անհնար կլինի։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: