«Ռոմա» – «Տրաբզոնսպոր»․ կանխատեսում գոլերի տոտալի վրա

21:00, 26 օգս 2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Ռոման» կընդունի «Տրաբզոնսպորին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի:

«Ռոման» առաջին խաղում հաղթել է 2։1 հաշվով։ A Սերիայի մեկնարկում էլ «գայլերը» 3։1 հաշվով հաղթեցին «Ֆիորենտինային»։ Մտահոգիչ է այն, որ երկու խաղում էլ «Ռոման» գոլ է բաց թողնում, ինչն անսովոր պատկեր է Ժոզե Մոուրինյուի թիմերի համար։ Հիմնականում, պորտուգալացի մասնագետը շեշտը դնում է պաշտպանության վրա։ Երկու խաղում էլ պաշտպանական գիծը նույնն է եղել, սակայն, միևնույն է, սխալներ կային։

«Ֆիորենտինայի» դեմ խաղում փայլեց «Ռոմայի» հարձակման գիծը։ Թիմի նորեկ Տեմի Աբրահամը 2 գոլային փոխանցում կատարեց։ Էլդոր Շոմուրոդովը, փոխարինման մտնելով, նույնպես դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Հենրիխ Մխիթարյանն էլ այդ խաղում աչքի ընկավ գոլով։ Ընդհանրապես, Մխիթարյանը լավ է հանդես գալիս «Օլիմպիկոյում»։ Կարծում եմ՝ այս խաղում նա գոլ կխփի, սակայն ռիսկի չեմ դիմի։

«Տրաբզոնսպորի» կազմում խաղում են Մարեկ Համշիկը, Ժերվինյոն։ Ֆուտբոլիստներ, որոնք կփորձեն անախորժություններ պատճառել մրցակցին։

Հաշվի առնելով, որ «Ռոման» վտանգավոր է գործում հակագրոհների ժամանակ, կարծում եմ, որ թիմը ռիսկի չի դիմի և կսպասի իր շանսին։ Երբ հյուրերը սխալվեն, «գայլերը» կհարձակվեն։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.55 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
21:00/26 օգս
«Ռոմա» – «Տրաբզոնսպոր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ